ABNews

Լուրեր

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Լուրեր | 2026/08/24 14:21

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։ Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում...

S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

Լուրեր | 2026/08/24 13:49

S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության BB-/B երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:Վարկանիշին աջակցող հիմնական գործոնների շարքում գործակալությունն առանձնացնում է Հայաստանի խելամիտ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականության շ...

Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից. Պեսկով

Լուրեր | 2026/08/24 13:36

Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից. Պեսկով

Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգությա...

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց․ վարչապետ

Լուրեր | 2026/08/24 12:48

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց․ վարչապետ

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համա...

Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն՝ Ադրբեջանի տարածքով

Լուրեր | 2026/08/24 12:19

Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն՝ Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանից Հայաստան է իրականացվել հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Ինչպես նշվում է, Բալաջարի կայարանից դեպի Բյոյուկ-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է պրոպանով 7 վագոն՝ ընդհանուր 242 տոննա քաշով։Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 50 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1172 տ...

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Լուրեր | 2026/08/24 12:17

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի  596-Ն որոշման դրույթների:Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստ...

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 34 հազարով

Լուրեր | 2026/08/24 12:06

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 34 հազարով

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնում են, որ հարկ վճարողների կողմից 2026 թվականի հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828,939։Ցուցանիշների համեմատությունըՆախորդ տարվա (2025 թվականի) նույն ամսվա ցուցանիշի համեմատ գրանցվել է զգալի աճ․Աճը միավորներով: 34,293 աշխատատեղով ավելի,...

Հայաստանը աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյանը՝ Զելենսկիին

Լուրեր | 2026/08/24 11:52

Հայաստանը աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյանը՝ Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում են Կառավարության էջից:Ուղերձում նշված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վր...

Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ

Լուրեր | 2026/08/24 11:44

Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, նշել է, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում․«Եվ մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում։«Իմ կարծի...

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձն օրակարգում է․ վարչապետ

Լուրեր | 2026/08/24 11:36

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձն օրակարգում է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի քննարկմանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց հարցին։«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից»,- շեշտել է վարչապետը։Վարչապետը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման մասին, նշե...

Նոյյան տապանի որոնումները․ նոր տեխնոլոգիաները թաքնված կառուցվածքներ են արձանագրել Արարատի մոտ

Լուրեր | 2026/08/24 11:27

Նոյյան տապանի որոնումները․ նոր տեխնոլոգիաները թաքնված կառուցվածքներ են արձանագրել Արարատի մոտ

Արարատ լեռանից մոտ 29 կիլոմետր հարավ գտնվող Դյուրուպընար (Durupınar) խորհրդավոր ժայռային գոյացության նոր ռադիոլոկացիոն նկարահանումը բացահայտել է արտահայտված ստորգետնյա անոմալիաներ և առանձին ներքին շերտեր։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հետազոտողները կարծում են, որ սրանք կարող են վկայել մարդու ձեռքով ստեղծված թաքնված կառուցվածքի, մասնավորապես՝ աստվածաշնչյան Նոյյան տապանի մնացորդների առկայության մ...

Կանգնած ենք միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ. վարչապետ

Լուրեր | 2026/08/24 11:08

Կանգնած ենք միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ. վարչապետ

Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա...

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Լուրեր | 2026/08/24 11:05

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։«Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։Նոր սահմանադրության ընդունման...

Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է. վարչապետ

Լուրեր | 2026/08/24 10:57

Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է. վարչապետ

2026-ի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին. Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա, մասնավորապես, նշել է. «1990 թվ...