ABNews

Լուրեր

Սեպտեմբերի 4-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/09/04 20:20

Սեպտեմբերի 4-ի կարևոր լուրերը

1. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է պլանային վերանորոգումից հետոՍեպտեմբերի 1-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը 153 օր տևած պլանային վերանորոգումից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին:Մանրամասներ. Իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ էներգաբլոկի հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Հզորությունն աստիճանաբար բարձրացվում է:2. Թրամփի հատուկ բ...

Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/04 19:19

Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆԱրևային ինքնավար էներգաարտադրողների մոտ հայտնաբերվել են խախտումներ․ վնասը՝ մոտ 2 մլրդ դրամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ուսումնասիրությունների արդյունքում շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողներից 16-ի մոտ արձանագրվել են առերևույթ խախտումներ։ 150-500 կՎ հզորությամբ որոշ սպառողների փաստացի հզորությունները 3-4 անգամ գերազանցել են թույլատրելի նորմաները։ՀԱԷԿ-ի թիվ 2 է...

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում

Լուրեր | 2026/09/04 17:39

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը Կառավարության որոշմամբ սահմանված հնարավորության շրջանակում հրավիրում է աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառությունն ավարտած և Հայաստան վերադարձած երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնելու ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում։«Ձեր կրթությունն ու միջազգային փորձը կարող են նպաստել համակարգում իրականացվող բարեփոխումների...

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղանին

Լուրեր | 2026/09/04 16:03

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղանին

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են ««Խաղաղության խաչմերուկի» թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։Միջոցառման ընթացքում ՀՀ բարձրաստճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների մասնակցու...

Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար. ինչ է փոխվել

Լուրեր | 2026/09/04 16:00

Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար. ինչ է փոխվել

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։Հանձնաժողովի նախագահը հանդիպման սկզբում ներկայացրել է Yandex...

Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Լուրեր | 2026/09/04 14:59

Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը՝  Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակում։Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը սեպ...

Հայաստանում օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լուրեր | 2026/09/04 14:49

Հայաստանում օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 20-ին։Ժամը 20․40-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդու։ Իր վարած «Մերսեդեսով» հանդերձ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։Ն...

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

Լուրեր | 2026/09/04 14:26

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»,- նշել է նա:Ելույթում վարչապետը մասնավորապես նշել է.«Ջրային ոլորտի մասին խոսելիս մենք պետք է մի քանի արձանագրումներ անենք.1. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմել...

Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են «Բայկալի ուժ» գազատարի նախագիծը

Լուրեր | 2026/09/04 13:43

Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են «Բայկալի ուժ» գազատարի նախագիծը

Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են «Բայկալի ուժ» (նախկին «Սիբիրի ուժ - 2») գազատարի նախագիծը՝ ՌԴ-ից ՉԺՀ ռուսական գազ մատակարարելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը էներգետիկ համագործակցության հարցերով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։«Կայուն կերպով աճում է խողովակաշարային գազի արտահանումը «Սիբիրի ուժ» գազատարով: Նախապատրաստում ենք «հեռավոր-արևելյա...

Հետաձգվել են Սոչիից Երևան չվերթերը

Լուրեր | 2026/09/04 12:50

Հետաձգվել են Սոչիից Երևան չվերթերը

Սոչիի միջազգային օդանավակայանում 57 չվերթի մեկնումը հետաձգվում է՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք մտցվել են հինգշաբթի երեկոյից՝ քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։Օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն, ուրբաթ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ մեկնումը հետաձգվում է «Աէրոֆլոտ», «Պոբեդա», «ՅՈւԹէյր», «Ուրալյան ավիաուղիներ» (MOEX: URAL), S7 և «Ռոսիա»...

Առևտուր, շինարարություն, բեռնափոխադրումներ. որ ոլորտներում են ակտիվ հայ ձեռնարկատերերը ՌԴ-ում

Լուրեր | 2026/09/04 12:31

Առևտուր, շինարարություն, բեռնափոխադրումներ. որ ոլորտներում են ակտիվ հայ ձեռնարկատերերը ՌԴ-ում

Հայկական բիզնեսը Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների թվի 3%-ից պակաս մասնաբաժինն է զբաղեցնում։ Դրանք հիմնականում ներկայացված են առևտրի, շինարարության և փոխադրումների ոլորտներում։ Այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի համար Rusprofile գործընկերների ստուգման ծառայության հետազոտության մեջ։​«Ներկայում Ռուսաստանում գործում է Հայաստանից հիմնադիրների կողմից գրանցված 1736 ընկերություն։ Դրանք...

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Լուրեր | 2026/09/04 12:18

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Վրաստանում 2026 թվականի հոկտեմբերին կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրց...

Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված

Լուրեր | 2026/09/04 12:17

Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված

Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:«Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի ժամանակ գործողություններ իրականացնելիս, հանրային միջոցառումների ժամանակ երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը կանգն...

Արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ են հայտնաբերվել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

Լուրեր | 2026/09/04 11:37

Արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ են հայտնաբերվել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողների շրջանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 16-ի մոտ առերևույթ խախտումներ են արձանագրվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։Նրա փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ 150 կՎ-ից մինչև 500 կՎ սահմանված հզորությամբ ինքնավար...