ABNews

Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/04 19:19

Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

  • Արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ հայտնաբերվել են խախտումներ․ վնասը՝ մոտ 2 մլրդ դրամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ուսումնասիրությունների արդյունքում շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողներից 16-ի մոտ արձանագրվել են առերևույթ խախտումներ։ 150-500 կՎ հզորությամբ որոշ սպառողների փաստացի հզորությունները 3-4 անգամ գերազանցել են թույլատրելի նորմաները։

  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել է 153-օրյա վերանորոգումից հետո Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո (սեպտեմբերի 1-ին) ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված անվտանգության և արդյունավետության բարձրացմանը։

  • Վարչապետն ընդգծել է ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունը Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերն ունեն խմելու և ոռոգման ջրի էական խնդիրներ, իսկ անարդյունավետ տեխնոլոգիաների պատճառով հազարավոր հեկտարներ մնում են անմշակ։ Հիմնական մարտահրավերը ջրի շուրջօրյա հասանելիության և պաշարների արդյունավետ կուտակման ապահովումն է։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Բելառուսի Պետստանդարտը վտանգավոր արտադրանք է ճանաչել և արգելել է հայկական 8-ամյա «Երևան 2800» կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

  • Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի Ազատ շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը գերազանցել է 2,2 մլն ռիալը (մարտից ի վեր արժեզրկվելով շուրջ 63%-ով)։ Իրանի ԿԲ-ն հայտարարել է, որ պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար ուղղել շուկա՝ փոխարժեքը կայունացնելու և գնաճային ճնշումները մեղմելու համար։

  • Ռուսաստանում գործում է հայկական հիմնադիրներով 1736 ընկերություն Հայկական բիզնեսը ՌԴ-ում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների թվի 3%-ից պակասն է կազմում։ Հայ ձեռնարկատերերն ամենից հաճախ ակտիվ են առևտրի, շենքերի ու ճանապարհների շինարարության, բեռնափոխադրումների, ռեստորանային և ստոմատոլոգիական ոլորտներում։

  • Օգոստոսին ադամանդների համաշխարհային գներն աճել են 1 կարատ քաշով ադամանդների գներն աճել են առաջին անգամ վերջին 15 ամսվա ընթացքում։ Օգոստոսին 0.3 կարատանոց քարերի գների ինդեքսն աճել է 2%-ով, իսկ 0.5 կարատանոցներինը՝ 2.5%-ով՝ արձանագրելով շուկայի ընդհանուր բարելավում։

  • ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների 1.9% աճ է արձանագրել ՄԱԿ-ի ՊԱԿ-ի (FAO) պարենային գների ինդեքսն օգոստոսին հասել է 133,3 կետի։ Գնաճը պայմանավորված է եղանակային անոմալիաներով, Մերձավոր Արևելքի հակամարտությամբ և Սև ծովում լոգիստիկ խնդիրներով։

  • Նեպալում աղետալի ջրհեղեղի հասցրած վնասը գնահատվում է 2.56 մլրդ դոլար Սառցադաշտի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղը ավերածություններ է պատճառել Նեպալում․ զոհվել է առնվազն 1259 մարդ, իսկ ավելի քան 5000-ը դեռ անհետ կորած են։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը