ABNews

Առևտուր, շինարարություն, բեռնափոխադրումներ. որ ոլորտներում են ակտիվ հայ ձեռնարկատերերը ՌԴ-ում

Լուրեր | 2026/09/04 12:31

Առևտուր, շինարարություն, բեռնափոխադրումներ. որ ոլորտներում են ակտիվ հայ ձեռնարկատերերը ՌԴ-ում

Հայկական բիզնեսը Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների թվի 3%-ից պակաս մասնաբաժինն է զբաղեցնում։ Դրանք հիմնականում ներկայացված են առևտրի, շինարարության և փոխադրումների ոլորտներում։ Այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի համար Rusprofile գործընկերների ստուգման ծառայության հետազոտության մեջ։

​«Ներկայում Ռուսաստանում գործում է Հայաստանից հիմնադիրների կողմից գրանցված 1736 ընկերություն։ Դրանք զբաղեցնում են օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպությունների ընդհանուր թվի 2,6%-ը»,-նշում են վերլուծաբանները։

2021-ից 2025 թվականներին Ռուսաստանում գրանցված հայկական ընկերությունների թիվն ավելացել է 2,3 անգամ։ Համեմատության համար՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանում բացվել է 518 ընկերություն, որոնց հիմնադիրները Հայաստանից են, դրանցից 257-ը շարունակում են աշխատանքը մինչ օրս։

Ամենից հաճախ հայ ձեռնարկատերերը բացում են մեծածախ և մանրածախ առևտրի, շենքերի և ճանապարհների շինարարության, ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ռեստորանների և սննդի առաքման, անշարժ գույքի վարձակալության և կառավարման, ինչպես նաև ստոմատոլոգիայի հետ կապված բիզնեսներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը