ABNews

Լուրեր

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի

Լուրեր | 2026/09/09 16:21

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:Ընկերությունից նշում են, որ Արմեն Գրիգորյանի փորձն արդեն իսկ նպաստում է PMCG-ի աշխատանքներին, մասնավորապես, ներգրավված է TRIPP...

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Ավինյան

Լուրեր | 2026/09/09 16:04

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Ավինյան

Երևանում քաղաքաշինական ծրագրերն իրականացվում են ընդունված գլխավոր հատակագծի և համապատասխան գոտևորման նախագծերի հիման վրա, իսկ շինարարության հնարավորությունը վերջնականապես գնահատում է ճարտարապետական խորհուրդը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում շարունակվող քաղաքաշինական ծրագրերին։Հարցին՝ արդյոք քաղաքաշինական ծրագրերը Երևանում շարու...

ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը

Լուրեր | 2026/09/09 15:54

ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ նիստում ընդունված որոշմամբ հստակեցվել է ամրակցված և շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատորների կողմից բաժանորդներին ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրման կարգը։«Նոր կարգավորումների համաձայն՝ սահմանվել է օպերատորի կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելո...

Ֆինանսական կիսամյակ․ պետական պարտքն աճել է, աշխատավարձերն ու արտահանումը՝ փոխվել

Լուրեր | 2026/09/09 15:36

Ֆինանսական կիսամյակ․ պետական պարտքն աճել է, աշխատավարձերն ու արտահանումը՝ փոխվել

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ  կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նախարարը հավելել է, որ պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամ...

Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Լուրեր | 2026/09/09 15:19

Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարը։ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։Մասնավորապես՝Սեպտեմբերի 10-ինՀեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի...

Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Լուրեր | 2026/09/09 13:58

Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։Հիշեցնենք, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բն...

ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը

Լուրեր | 2026/09/09 13:56

ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը։Քարտերը պատրաստվում են ֆրանսիական In Group ընկերության կողմից՝ նախարարության պատվերով։«Թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտեր ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՏԿԵ նախարարություն (հեռ․՝ 010515156)»,- նշվում է հաղորդագրությունում:

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ. Ադրբեջանի ԱԳ նախարար

Լուրեր | 2026/09/09 13:55

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ. Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։Բայրամովի խոսքով՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կազմերը չեն փոխվել։ Ադրբեջանի հանձնաժողովը շարունակում է գլխավորել փոխ...

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կավելանա 5 անգամ

Լուրեր | 2026/09/09 13:51

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կավելանա 5 անգամ

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ–ն նախօրեին ներկայացրել է հանրային քննարկման։Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքա...

ԿԲ-ն սահմանել է կրիպտոընկերությունների աուդիտի նոր չափանիշներ

Լուրեր | 2026/09/09 12:14

ԿԲ-ն սահմանել է կրիպտոընկերությունների աուդիտի նոր չափանիշներ

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» Կանոնակարգ 22-ի պահանջները տարածվել են նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։Սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին և որակավորմանը, ինչպես...

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լուրեր | 2026/09/09 12:11

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի  պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝...

«Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն

Լուրեր | 2026/09/09 12:08

«Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից շահագործվում է։Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։ Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շար...

Աշխարհի ոչ մի ատոմակայանում 153 օրում 20 խոշոր արդիականացում չի իրականացվել․ ԱԷԿ գլխավոր տնօրեն

Լուրեր | 2026/09/09 12:03

Աշխարհի ոչ մի ատոմակայանում 153 օրում 20 խոշոր արդիականացում չի իրականացվել․ ԱԷԿ գլխավոր տնօրեն

Թող Ադրբեջանը Հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի։ Հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝  արձագանքելով Մեծամորի ատոմակայանի «անվտանգության սպառնալիքի» և դրա ապագա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։Կայանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ աշխարհում չկա որևէ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեին արդիականացման 20 խոշոր...

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը

Լուրեր | 2026/09/09 11:51

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակ...