ABNews

Լուրեր

Բենզինի գների կտրուկ աճ Հայաստանում․ հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին

Լուրեր | 2026/09/10 15:20

Բենզինի գների կտրուկ աճ Հայաստանում․ հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին

Բենզինի շուկայում արձանագրվել է գնաճ․ պրեմիում տեսակի բենզինի գինը նախկին 570–580 դրամից հասել է 600-ի, իսկ ռեգուլյարը՝ 540–550 դրամից բարձրացել է մինչև 580 դրամ։Հայաստանի Հանրապետության մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը համապատասխան գրություններ է ուղարկել խոշոր տնտեսվարողներին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է ՄՊՀ մամո...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լուրեր | 2026/09/10 14:32

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 10-15-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Երևանում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամիարևմտյան2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբեր...

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Լուրեր | 2026/09/10 14:09

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Գիտնականների կանխատեսմամբ՝ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը մինչև 2050 թվականը կարող է աճել մոտ 67%-ով՝ 2024 թվականի 21 միլիոնից հասնելով 34 միլիոնի։ Գիտնականները նշում են, որ աճի հիմնական պատճառը բնակչության թվի ավելացումն ու ծերացումն է․ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է տարիքի հետ։ 2024 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 21 միլիոն նոր դեպք և 9,8 միլիոն մահ։ Թոքերի ամենատարա...

Սեպտեմբերի 15-ին Եվրախորհրդարանը կքվեարկի ԵՄ արտահանման շուրջ 80%-ի ազատականացման օգտին

Լուրեր | 2026/09/10 13:49

Սեպտեմբերի 15-ին Եվրախորհրդարանը կքվեարկի ԵՄ արտահանման շուրջ 80%-ի ազատականացման օգտին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո քվեարկություն կանցկացնի հայկական ապրանքների համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների մասին օրինագծի շուրջ։ Փաստաթուղթը ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկում է նախատեսում ԵՄ-ում հայկական արտահանման մոտ 80%-ի համար։Հարցն ընդգրկված է Եվրոխորհրդարանի լիագումար նստաշրջանի օրակարգում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-17-ը Ստրասբո...

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը

Լուրեր | 2026/09/10 13:38

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ռուսաստանից, մասնավորապես՝ 20 վագոն՝ 1400 տոննա գարիով և 21 վագոն՝ 1469 տոննա ցորենով:Նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել մոտ 60 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 17 հազար տոննա դիզելային վառել...

ՊՆ նախարարը հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Լուրեր | 2026/09/10 13:36

ՊՆ նախարարը հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Յուրաքանչյուր զինծառայող իր մասնագիտությանը պետք է գերազանց տիրապետի: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:«Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները»,- նշված է գրառման մեջ:

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Լուրեր | 2026/09/10 12:38

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան...

2026թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ

Լուրեր | 2026/09/10 12:05

2026թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 247․3 մլրդ դրամով կամ 14․9%-ով։Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,876 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 8․9%-ով կամ 153․7 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է...

Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը․ ովքեր են շահառուները

Լուրեր | 2026/09/10 12:00

Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը․ ովքեր են շահառուները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել զբաղվածության ապահովման նոր ծրագիր:Ծրագրի նպատակն է բարձրացնել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության հնարավորությունները կրթական էլեկտրոնային վաուչերների տրամադրման մի...

ԿԽՄԿ-ն մինչև տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագրերը սահմանամերձ համայնքներում

Լուրեր | 2026/09/10 11:44

ԿԽՄԿ-ն մինչև տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագրերը սահմանամերձ համայնքներում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մինչև տարեվերջ կավարտի Հայաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ որոշումը պայմանավորված է սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի կայունացմամբ։Նրա խոսքով` վերջին ավելի քան 10 տարիների...

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն

Լուրեր | 2026/09/10 11:33

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն

2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ Հայաստանի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Այս մասին հայտնում է ՀՎԿԱԿ-ը։«Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձին...

Քննարկվել է 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

Լուրեր | 2026/09/10 11:32

Քննարկվել է 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2026 թ․ հերթական նիստում քննարկվել են ՀՀ մարզերում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի կոթողը (վաղ միջնադար, 5-7-...

Հայաստանի սովորողները միջինից զգալիորեն ցածր արդյունքներ են գրանցել․ PISA 2025

Լուրեր | 2026/09/10 11:30

Հայաստանի սովորողները միջինից զգալիորեն ցածր արդյունքներ են գրանցել․ PISA 2025

Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment  միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ինչի՞ մասին է հետազոտությունըՀետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատի...

Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում

Լուրեր | 2026/09/10 11:10

Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հասցեին քաղաքացիներից հաճախ դիմումներ են ստացվում, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերին։ Այս մասին հայտնում է ծառայությունը։«Հիշեցնում ենք, որ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման հայտ լրացնելիս առաջացած տեխնիկական խնդիրնե...