ABNews

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի

Լուրեր | 2026/09/09 16:21

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Ընկերությունից նշում են, որ Արմեն Գրիգորյանի փորձն արդեն իսկ նպաստում է PMCG-ի աշխատանքներին, մասնավորապես, ներգրավված է TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից: ԱԽՔ է Ալեն Սիմոնյանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը