Լուրեր | 2023/05/10 09:30
Այսուհետ կգործի անվճար երթուղի դեպի սահմանամերձ բնակավայրեր
Այսուհետ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից, շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 07։30-ին և 15։00-ին երթուղային ավտոբուսը անվճար հիմունքներով կուղևորվի դեպի սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ բնակավայրեր՝ ապահովելով նաև հետվերադարձը։ Մայիսի 11-ից մեքենան դուրս կգա երթուղի՝ հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

