ԵՄ անդամ երկրներին հանձնել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը
Լուրեր |
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթի վերաբերյալ: Նոր փաթեթում ներառված են նաև սահմանափակումները շրջանցելու դեմ ձեռնարկվող միջոցառումներ: Այս մասին հաղորդում է Le Monde-ը:
«Փաթեթը կենտրոնանալու է պատժամիջոցների իրականացման, դրանց արդյունավետության և այն բանի վրա, թե ինչպես խուսափել դրանց շրջանցումից», – հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։
Ըստ պարբերականի՝ որպես նոր փաթեթի մի մաս՝ ԵՄ-ն հանձնարարում է դադարեցնել զգայուն տեխնոլոգիաների մատակարարումը չինական 8 ընկերությունների, քանի որ դրանք կասկածվում են այդ տեխնոլոգիաները Ռուսաստանին վաճառելու մեջ: Չինաստանն արդեն նախազգուշացրել է, որ իր հանդեպ պատժամիջոցներ սահմանելը բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար:
ԵՄ դեսպանները պետք է հանդիպեն չորեքշաբթի՝ մայիսի 10-ին, և քննարկեն վերջին առաջարկները:
Եվրոպական Միությունը Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների 10 փաթեթ է սահմանել 2022 թ.-ի փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր: Ըստ Le Monde-ի՝ Եվրամիության որոշ դիվանագետներ ընդունում են, որ ԵՄ-ն արդեն մոտեցել է լայնածավալ միջոցներ կիրառելու սահմանակետին. Բրյուսելն այժմ ուշադրությունը հրավիրում է գործող պատժամիջոցների բացերը լրացնելու վրա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․