Կոնվերս Բանկը ներկայացրել է անկանխիկ վճարումների ընդունման C-POS գործիքը
Լուրեր |
Հարմարավետություն, պարզություն ու խնայողություն: Հենց այս նկատառումներով է առաքումներում մասնագիտացող buy.am-ն անցում կատարել անկանխիկ վճարումների ընդունման նոր հնարավորությանը՝ C-POS-ին:
Այդ ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Աբել Հարությունյանն ասում է. «C-POS-ի ակտիվացմամբ տնտեսվարողները ստանում են անկանխիկ վճարումների ընդունման նոր հնարավորություն, որով գործարքներն անվտանգ են և վերահսկելի: Ֆունկցիոնալ տեսանկյունից այն համապատասխանում է բոլոր պահանջներին»:
Կոնվերս Բանկի ավտոմատ սպասարկման ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Զոհրաբ Թորգոմյանի խոսքով, C-POS-ը սովորական ՊՈՍ տերմինալի այլընտրանքն է, որի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ վճարումներ, հետ վերդարձնել ստացված վճարումը, դիտել գործարքների պատմությունը, ուղարկել անդորագիրը հաճախորդի էլեկտրոնային փոստին։
«Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնում ներբեռնելով և ատիվացնելով հավելվածը՝ օգտատերը ստանում է լիարժեք ՊՈՍ տերմինալ՝ բջջային հեռախոսում: Թեթևության և կիրառման պարզության շնորհիվ դրա հարմարավետությունը կգնահատեն ոչ միայն տնտեսավարողները, այլև հենց առաքիչները»,-ասում է նա:
Բանկում կարևորում են նաև C-POS-ով գործարքների անվտանգությունը. դրանց ապահովությունը երաշխավորված է անվտանգության միջազգային ամենաբարձր չափորոշիչներով:
https://www.youtube.com/watch?v=i5a3J94_KT0
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․