Apple-ի համահիմնադիրը զգուշացնում է արհեստական բանականության վտանգների մասին
Լուրեր |
ChatGPT-ի նման արհեստական բանականության գեներատիվ նեյրոցանցերի տարածումը հղի է բազմաթիվ ռիսկերով: Մասնավորապես, ԱԲ-ն կարող է դժվարացնել խարդախության և ապատեղեկատվության հայտնաբերումը: BBC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը,- գրում է News.am Tech-ը։
«ԱԲ-ն այնքան խելացի է, որ այն բաց է խաբեբաների համար՝ նրանց, ովքեր ցանկանում են խաբել ձեզ՝ ներկայանալով ուրիշների փոխարեն»,- ասել է Վոզնյակը:
Նրա խոսքով՝ ԱԲ-ի լավն այն է, որ այն կարող է ստեղծել տեքստ, որը «իրոք խելացի է թվում» և կարող է անել շատ բաներ, որոնք անցյալում մարդիկ են անում: Սակայն մարդկանց հետ շփվելու ԱԲ-ի թույլ կողմը, ըստ Վոզնյակի, հույզերն են: Հենց հույզերի բացակայության պատճառով է, որ նեյրոցանցերը, ըստ նրա, երբեք չեն փոխարինի մարդուն։
ԱԲ-ն ավելի անվտանգ տեխնոլոգիա դարձնելու համար կառավարությունը պետք է պատասխանատվություն սահմանի ալգորիթմների կողմից ստեղծված կեղծիքների հրապարակման համար: ՏՏ հսկաները նույնպես պետք է պատասխանատվություն կրեն խնդիրների և հետևանքների համար։ Միաժամանակ Վոզնյակը կասկածում է, որ կարգավորող մարմիններն ամեն ինչ ճիշտ են անում հիմա։
«Կարծում եմ, որ այն ուժերը, որոնք փողի հետևից են ընկած, սովորաբար հաղթում են, ինչը բավականին տխուր է»,- ասաց Վոզնյակը:
Հիշեցնենք, որ Իլոն Մասկի և ԱԲ մշակման ոլորտում աշխատող բազմաթիվ փորձագետների հետ միասին Սթիվ Վոզնյակը ևս ստորագրել է բաց նամակը, որով կոչ է արվում կասեցնել առաջադեմ ԱԲ-ի զարգացումը։ ԱԲ չափազանց արագ զարգացման մեջ փորձագետները ժամանակակից հասարակության համար լուրջ ռիսկեր են տեսնում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․