ABNews

Լուրեր

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն

Լուրեր | 2026/07/21 13:34

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին: «Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կար...

ՊԵԿ-ը շարունակում է հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Լուրեր | 2026/07/21 13:33

ՊԵԿ-ը շարունակում է հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունն իրականացնում է վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի իրազեկման և աջակցման ծրագիր։ Ծրագրի նպատակն է խթանել կամավոր հարկային կարգապահությունը, նվազեցնել հարկային ռիսկերը և ամրապնդել պետություն-գործարար գործընկերությունը։ՊԵԿ աշխատակիցներն այցելել են վարսավիրական և գեղեցկության ծառ...

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Լուրեր | 2026/07/21 13:30

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

ԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (2025թ. 1-ին կիսամյակ) կատարված վճարումներից ավել է շուրջ 62%-ով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:«Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետակ...

2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն

Լուրեր | 2026/07/21 12:12

2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2026 թվականին «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից արդեն որդեգրվել է 45 անտուն շուն:Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ 2018-2026 թթ. Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի, որդեգրվել է շուրջ 300 անտուն շուն:

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7,654 տոննա ծիրան․ Էկոնոմիկայի նախարար

Լուրեր | 2026/07/21 12:08

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7,654 տոննա ծիրան․ Էկոնոմիկայի նախարար

Այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7,654 տոննա ծիրան (ավելի քան 380 մեծ բեռնատար)։ Գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։«Արտահանման աշխարհագրությունը շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չունենք, չունենք նաև Պորտուգալիա արտահանում, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»,- նշել է նա։

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր | 2026/07/21 12:05

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է  առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով:Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/07/21 11:55

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը, 25-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:Քամի հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի ն...

Որ հասցեները կհոսանքազրկվեն

Լուրեր | 2026/07/21 11:51

Որ հասցեները կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի Կենտրոն վարչական շրջան՝10։00-13։00 Ալեք Մանուկյան փողոց 1, 2, 3 շենքեր,11:00-14:00 Սարի Թաղի 6-21-րդ փողոցներ մասնակի,Երևանի Արաբկիր վարչական շրջան՝11:00-17:00 Համբարձումյան փողոց 1...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին

Լուրեր | 2026/07/21 11:49

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բերնհեմին` ՄԹ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան–ՄԹ ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»։

Անահիտ Մանասյանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

Լուրեր | 2026/07/21 11:44

Անահիտ Մանասյանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշատանքային այցը Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Հուլիսի 20-ին Անահիտ Մանայանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։Քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Բաղդասարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնա...

Գրեթե 100 ԱՄՆ զինծառայnղ է վիրավnրվել այս ամիս իրանական hարվածների հետևանքով

Լուրեր | 2026/07/21 11:42

Գրեթե 100 ԱՄՆ զինծառայnղ է վիրավnրվել այս ամիս իրանական hարվածների հետևանքով

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազաների վրա իրանական բազմաթիվ ավիահարվածների հետևանքով այս ամիս գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին CBS News-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը CBS News-ին տված հայտարարության մեջ հաստատել է թվերը՝ ասելով, որ հուլիսի 7-ից ի վեր ինչ-որ աստիճանի վիրավորում է ստացել գրեթե 100 մարդ, որոնց 96%-ն արդեն վերադարձել է ծառա...

Հուլիսի 20-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/07/20 20:20

Հուլիսի 20-ի կարևոր լուրերը

1. Իսրայելը Բաքվի միջամտությունից հետո կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացըՀունիսի 28-ին Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հավանությունից հետո փաստաթղթի հետագա ընթացքը Քնեսեթում կասեցվել է:Բաքվի արձագանքը. Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ որոշման նահանջին նախորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հեռախոսազանգը Իսրայելի համապատասխան գե...

Հուլիսի 20-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/20 19:19

Հուլիսի 20-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆՀայաստանն առաջին անգամ Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն է ստացելԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջին անգամ իրավունք է ստացել Եվրոպական միության երկրներ արտահանել ձուկ և ձկնամթերք։ Եվրոպական կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են արտահանման ընթացակարգերն ապահովող ներպետական կարգավորումները,...