ABNews

ՊԵԿ-ը շարունակում է հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Լուրեր | 2026/07/21 13:33

ՊԵԿ-ը շարունակում է հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունն իրականացնում է վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի իրազեկման և աջակցման ծրագիր։ Ծրագրի նպատակն է խթանել կամավոր հարկային կարգապահությունը, նվազեցնել հարկային ռիսկերը և ամրապնդել պետություն-գործարար գործընկերությունը։

ՊԵԿ աշխատակիցներն այցելել են վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի շուրջ 2300 տնտեսվարողի՝ ներկայացնելով հարկային օրենսդրության հիմնական պահանջները, այդ թվում՝ յուրաքանչյուր ծառայությունից հետո ՀԴՄ կտրոն տրամադրելու, աշխատողներին պատշաճ գրանցելու և հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու անհրաժեշտությունը։

Իրազեկման և աջակցման ծրագիրը շարունակական է և կիրականացվի նաև մարզերում ու տնտեսության այլ ոլորտներում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը