ABNews

Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Լուրեր | 2026/07/21 10:18

Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին

Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

2-ամյա Տիգրանի մահից հետո, 2025-ի հոկտեմբերի մահացել էր նաև նրա հայրը` Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը