Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի
Լուրեր |
Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու մեղադրանքներով շարունակում են պահվել Բաքվի բանտում: Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։
«Ստորև ներկայացվում են նաև որոշ հատվածեր հարցազրույցից՝
-Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին։ Հատկապես հիմա, երբ Կարմիր Խաչն այլևս չի աշխատում Ադրբեջանում։ Այն, ինչ գիտենք, հայրս իր բանտախցում մենակ է։ Նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք։ Ըստ նրա՝ ինքը լավ է և մեզ հորդորում է չանհանգստանալ, բայց հասկանում ենք, որ նա դա կասեր ցանկացած պարագայում։ Կարծում եմ՝ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս 22 քրիստոնյա հայ գերիների ձերբակալության պատճառները։
-Շատերը, այդ թվում՝ ես, նախքան գերեվարված ընտանիքի անդամ ունենալը, չենք գիտակցել, թե որքան կարևոր է Կարմիր Խաչն ամբողջ աշխարհում՝ ոչ միայն Ադրբեջանում կամ Հայաստանում, այլև հակամարտող բազմաթիվ այլ գոտիներում։ Կարմիր Խաչը կատարում էր երկու շատ կարևոր գործ։ Նախ՝ դա միակ անկախ կառույցն էր, որը կարող էր վերահսկել գերիների առողջությունն ու պայմանները։ Թեև նրանք չեն կարող ազդեցություն ունենալ բանտարկյալների պահման պայմանների վրա, նրանք կարող են հավաստի տեղեկություններ հաղորդել ընտանիքներին, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Որովհետև անորոշությունն է, որ մարդուն խենթացնում է, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածում։ Երկրորդ՝ Կարմիր Խաչի օգնությամբ մենք կարող էինք հաղորդագրություններ տեսագրել մեր հոր համար։ Այսինքն՝ գոնե տեսողական կապ ունեինք նրա հետ: Այժմ այդ հնարավորությունը ևս ամբողջությամբ կորցրել ենք։
- ԱՄՆ նախագահ Թրամփի թիմը կարծես ավելի պատրաստակամ է լուծել 23 հայ քրիստոնյա գերիների հարցը։ ՄԱԿ-ում Թրամփը հստակ նշեց, որ քրիստոնյաներն աշխարհում ամենահալածվող կրոնական համայնքն են, և նա պայքարելու է դրա համար։ Միաժամանակ այն, ինչ հրապարակայնորեն ասվեց Վաշինգտոնում այս օգոստոսին, անշուշտ բավարար չէր թե՛ մեզ, թե՛ , կարծում եմ, ողջ հայության համար. մենք չենք կարող հասնել իրական խաղաղության՝ առանց հայ քրիստոնյաների ազատման։ Միևնույն ժամանակ բավականին ուշագրավ է այն, ինչ տեղի է ունենում հետնաբեմում, և կարծում եմ, պետք է ավելին անենք՝ այս օրակարգն առաջ մղելու համար:
- Կարծում եմ, հիմա շատ կարևոր ժամանակներ են միավորվելու համար։ Եվ մենք՝ հայերս, ունենք այդ բացառիկ հնարավորությունը: Մենք ունենք աշխարհի ամենամիջազգային սփյուռքը՝ աշխարհի ամենաառանցքային ու կարևոր երկրներում։ Մենք ունենք իսկապես կարևոր IT և տեխնոլոգիական նորարարություններ, մենք աշխարհում քրիստոնեական ամենահին երկիրն ենք և մենք ժողովրդավարություն ենք, ինչը եզակի համակցություն է մեր տարածաշրջանի համար։ Այնպես որ, մենք ունենք բոլոր գործիքները, և հարցն այն է՝ կարո՞ղ ենք համախմբվել, մի կողմ դնել մեր տարբերությունները և միավորվել ոչ միայն գերիներին տուն բերելու, այլև՝ ճշմարիտ, այլ ոչ թե թղթի վրա գրված խաղաղություն ապահովելու համար»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»