Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ կընդլայնվի այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկը կընդլայնվի ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։
Նշվում է, որ միասնական կդառնա աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992–2013թթ․ ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների եւ ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։
Կպարզեցվի Ղարաբաղում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։
«Սա նշանակում է, որ Ղարաբաղի տարածքի համար 1992-2013թթ․ աշխատանքային ստաժը կհաստատվի նաեւ այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։
Կմշակվեն եւ կներդրվեն ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն կտան ինքնաշխատ եղանակով հաշվարկել քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների ստաժը եւ ձեւավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։
Կհստակեցվեն աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների անվանումները»,- ասվում է հաղորդագրությունում:
ABNews
Աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները փոփոխվում են․ որոնք են հիմնական սկզբունքները
Լուրեր | 2025/11/07 08:22

Կկրճատվի քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/19 12:07
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին:Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, TRIPP նախագծին վերաբերող հարցերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Լուրեր | 2026/08/19 12:02
Հայաստանի միջազգային պահուստները կազմել են մոտ 5.9 մլրդ դոլար. ՀՀ ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պահուստային ակտիվների (միջազգային պահուստների) ծավալը կազմել է 5,898․9 մլն ԱՄՆ դոլար:Պաշտոնական պահուստային ակտիվների կառուցվածքըՊահուստային ակտիվի բաղադրիչըԾավալը (մլն USD)Կառուցվածքը (%)1. Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներ5,897.399.97%— Արժեթղթեր3,641.461.73%— Կանխիկ արտ...

Լուրեր | 2026/08/19 11:59
Երթևեկության փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Մասնավորապես` Թբիլիսյան խճուղի – Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի:

Լուրեր | 2026/08/19 11:43
Որքան է կազմել ՀՀ պետական պարտքը 2026-ի հունիսի դրությամբ․ վիճակագրական տվյալներ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5,116,377.2 մլն դրամ (մոտ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար): 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամային արտահայտությամբ պարտքը նվազել է 207.3 մլն դրամով կամ 3.9%-ով:Միևնույն ժամանակ, ԱՄՆ դոլարով հաշվարկված (հունիսի 30-ի 368.06 դրամ փոխարժեքով), պետական պարտքը 2025...

