Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
Լուրեր |
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հետևում է զարգացումներին
Իրանի հայ համայնքի հետ շուրջօրյա կապ պահպանելը դժվար է՝ ինտերնետի և հեռախոսակապի խափանումների պատճառով, սակայն ստացված վերջին տեղեկություններով՝ հայերի շրջանում տուժածներ կամ զոհեր չկան, տեղեկանում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հետևողականորեն աշխատում է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ՝ գործարկելով հնարավոր բոլոր միջոցները։ Օրեր առաջ գործարկել ենք թեժ գիծ, որին այսօրվա դրությամբ ստացվել է շուրջ 30 հեռախոսազանգ, հիմնականում՝ ԱՄԷ-ում գտնվող քաղաքացիներից, ավիաչվերթների վերաբերյալ։ Զանգեր եղել են նաև Իրանից, Բահրեյնից, Քաթարից, Քուվեյթից և Լիբանանից։
Ըստ հանձնակատարի գրասենյակի՝ կապը հնարավորինս պահում են նաև դեսպանության միջոցով. «Երեկ և այսօր երկու հայ է Իրանից ցամաքային անցակետով ժամանել Հայաստան։ Մեր տեղեկություններով՝ Իրանում հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտներին։ Հայերի շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չկա»,-ասացին՝ հավելելով, որ Իսրայելում հայերը հիմնականում տներում կամ ապաստարաններում են։ Քուվեյթում դպրոցները փակ են, մարդիկ հիմնականում տներում են։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հետևում է զարգացումներին և ինտենսիվ աշխատում Մերձավոր Արևելքում գտնվող հայ համայնքների հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.