Որ եկամուտները հայտարարագրման ենթակա չեն․ սահմանվել են դրանց տեսակներն ու շեմերը
Լուրեր |
Կառավարությունը փետրվարի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով սահմանվում են եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներն ու շեմերը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը միտված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանը և վարչարարության հստակեցմանը։
Ընտանեկան փոխանցումներ՝ հայտարարագրման ենթակա չեն
Օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները։
Այս մոտեցումը նպատակ ունի բացառել նույն ընտանիքի ներսում կատարվող փոխանցումների կրկնակի հաշվառումն ու ավելորդ վարչարարությունը։
Կառավարության լրացուցիչ իրավասություն
Սահմանվել է նաև, որ Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր՝ ապահովելով համակարգի ճկունություն և հարմարեցում տնտեսական իրողություններին։
Որ եկամուտներն են ազատվում հայտարարագրումից
Ընդունված որոշմամբ հայտարարագրման ենթակա չեն՝
-
Ստացվող վարկերի գումարները, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատերը զիջում է պարտքը կամ համաձայնվում է այն չվերադարձնելու վերաբերյալ։ Այդ դեպքում գումարը դիտարկվում է որպես եկամուտ։
-
Ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունները, բացառությամբ պարտքի զիջման դեպքերի։
-
ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները։
-
Գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները՝ ամսական մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև համընդհանուր առողջության ապահովագրության շրջանակում կատարվող ապահովագրավճարները։
-
Մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակները՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում մինչև 50 հազար դրամ։
-
Ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ընտանիքի անդամ չհամարվող անձանցից մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը կամ դրամական միջոցները։
-
Ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն դրամ անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները կամ ծառայությունները։
-
Ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող անձանցից մինչև 1 մլն դրամ ստացվող եկամուտները։
Ազդեցությունը
Որոշումը սահմանում է հստակ շեմեր և սահմանազատում է հարկվող և ոչ հարկվող եկամուտները։ Արդյունքում՝ նվազում է հայտարարագրման ենթակա գործարքների շրջանակը, հստակեցվում են պարտավորությունները և նվազում են վարչական ռիսկերը ֆիզիկական անձանց համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․