Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
Լուրեր |
Համակարգը զուգահեռաբար ինքնաշխատ կերպով ձեւավորում է աշխատողի գրանցման հայտը
Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից, աշխատանքային պայմանագրերի կնքումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր հիմունքներով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգի կիրառումն արդեն պարտադիր կդառնա ՀՀ կառավարության կողմից ներդրված աշխատանքային պայմանագրերի թվային հարթակի միջոցով, եւ թղթային տարբերակով կնքվող պայմանագրերն այլեւս իրավական ուժ չեն ունենալու։ Ի դեպ, նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերը 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ 12-ամսյա ժամկետում պետք է թվայնացվեն եւ մուտքագրվեն Համակարգ։ Այս փոփոխությունը նախատեսվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքով (ավելացվել է 13.1 գլխով, որը բովանդակում է 102.1 եւ 102.2 հոդվածները)։ ՀՀ կառավարությունը 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունել է թիվ 410-Ն որոշումը, որով սահմանվեցին նաեւ Համակարգին ներկայացվող պահանջները, հստակեցվեցին պայմանագրի կնքման կարգը, նշանակվեց Համակարգը կառավարող լիազոր մարմինը, ինչպես նաեւ սահմանվեցին, թե որ պետական մարմիններն ու ինչ ծավալով հասանելիություն կունենան Համակարգին։ Նոր կարգավորուման համաձայն՝ գործատուն կամ նրա ներկայացուցիչը մուտք է գործում Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջ եւ լրացնում է աշխատանքային պայմանագիրը, այդ թվում՝ փոփոխության, լրացման կամ լուծման մասին փաստաթղթերը։ Դրանից հետո նա ստորագրում է փաստաթուղթը իր էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Սահմանված գործողություններից հետո համակարգը ավտոմատ ծանուցում է ուղարկում աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ նրան տեղեկացնելով, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման։
Հարկ է նշել, որ Համակարգը զուգահեռաբար ինքնաշխատ կերպով ձեւավորում է աշխատողի գրանցման հայտը, որի տվյալները կրկնում են պայմանագրում նշված աշխատանքային տեղեկությունները, իսկ պայմանագրի լուծման դեպքում ինքնաշխատ ձեւով ստեղծվում է աշխատողի աշխատանքից ազատվելու գրանցման հայտը: Պարտադիր լրացման համար նախատեսված տվյալները սահմանված են Կառավարության հիշյալ Որոշման հավելվածի 13-րդ կետով, ըստ որի՝ սույն կարգի 12-րդ կետում աստղանիշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման։ ՀՀ քաղաքացի աշխատողները Համակարգ մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ/կամ ՊԵԿ-ի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։ Աշխատողը պայմանագրի կամ դրա փոփոխության բովանդակության հետ համաձայն լինելու դեպքում, ոչ ուշ, քան դրանցում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին նախորդող աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով ստորագրում է փաստաթուղթը։
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․