Շարաֆյանը «Pixar» ստուդիայի պատմության մեջ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ նկարահանած առաջին հայ ռեժիսորն է։ Նա երկրորդ անգամ է առաջադրվել «Օսկար» մրցանակի։
«Էլիո» անիմացիոն ֆիլմը Շարաֆյանը նկարահանել է համատեղ՝ ռեժիսորներ Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ։ Այդ աշխատանքով նա դարձել է «Pixar»-ի պատմության մեջ լիամետրաժ ֆիլմ նկարահանած երրորդ կին ռեժիսորը։
Կարմիր գորգի համար ընտրված զգեստը ստեղծվել է հայ դիզայներ Վարդուհի Թորոզյանի կողմից՝ Jocund ապրանքանիշի շրջանակում։

Համագործակցությունը ներկայացվել է նաև Rien-à-Porter հարթակի միջոցով, որը զբաղվում է հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից դիզայնը ներկայացնելով միջազգային լսարանին։ Հարթակը համագործակցում է հայ դիզայներների հետ և նրանց աշխատանքները ներկայացնում է ինչպես առցանց, այնպես էլ Երևանի Պուշկինի 35 հասցեում գործող տարածքում։
Այս ներկայացումը համադրում է կինոարվեստի և նորաձևության ոլորտները՝ միջազգային միջոցառման շրջանակում ներկայացնելով հայկական դիզայնը։

