ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Բանկի ընտրությունը իրականացվել է ինքնաշխատ՝ կենսաթոշակառուների համար
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այն կենսաթոշակառուների համար, ովքեր մինչև մարտի 5-ը չեն ներկայացրել անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դիմում, բանկի ընտրությունը իրականացվել է ինքնաշխատ՝ Միասնական սոցիալական ծառայության ծրագրային մոդուլի միջոցով։ Սա վերաբերում է նաև 14-18 տարեկան կենսաթոշակառուներին։ Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն արդեն բարձրացված չափերով։ Բացի այդ, անկանխիկ գործարքներից տրամադրվող 20% հետվճարի շնորհիվ գումարը կարող է ավելանալ մինչև ևս 10 000 դրամով։
1000 խոշոր հարկատուները մուծել են ավելի քան 824 մլրդ դրամ ԱԱՀ
2025 թվականի հունվար-դեկտեմբերին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկը կազմել է 824.056 մլրդ դրամ։ Սա ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 42.3%-ն է։ 2024 թվականին նույն ցուցանիշը կազմել էր 735.541 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 41.5%-ը։
Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 7.2%-ով
Եվրասիական զարգացման բանկի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 7.2%-ով։ Միևնույն ժամանակ 2026 թվականի փետրվարին տարեկան գնաճը կազմել է 4.3%։
Հայաստանում դրամական փոխանցումները աճել են
2026 թվականի հունվարին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները աճել են 43.7%-ով։ Աճի հիմնական աղբյուրը Ռուսաստանից փոխանցումների 43% աճն է, ինչպես նաև ԱՄՆ-ից փոխանցումների 7.6% աճը։
Արտաքին առևտրում արձանագրվել է անկում
2026 թվականի հունվարին Հայաստանում արտաքին առևտրում արձանագրվել է անկում․ արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով։ Արտահանման կրճատումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու կենցաղային տեխնիկայի արտահանման անկմամբ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ում բենզինի գների նվազում են կանխատեսում
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ մինչև ամառ բենզինի գները կարող են նվազել մեկ գալոնի դիմաց 3 դոլարից ցածր՝ չնայած նավթի գների աճին համաշխարհային շուկայում։
Ավիավառելիքի համաշխարհային գները կտրուկ աճել են
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին ավիացիոն վառելիքի համաշխարհային գները աճել են ավելի քան 58%-ով։ Մարտի 6-ին ավարտված շաբաթվա ընթացքում միջին գինը հասել է մեկ բարելի դիմաց 157.41 դոլարի։
Թրամփը սպառնացել է ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին «վատ ապագա է սպասվում», եթե դաշինքը չօգնի Միացյալ Նահանգներին ապահովել անվտանգությունը Հորմուզի նեղուցում։
Մեծ Բրիտանիայում հնարավոր են զանգվածային կրճատումներ
Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով Մեծ Բրիտանիայում մոտ 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը։ Երկրում գործազրկությունը արդեն հասել է վերջին հինգ տարվա առավելագույն մակարդակին՝ 5.2%։

