Արշավի շրջանակում եվրո արժույթով SWIFT միջազգային փոխանցումների սակագինը սահմանվել է ընդամենը 5,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման գումարի չափից և փոխանցման ուղղությունից, որոնք ընդունելի են Բանկի համար։ Առաջարկը գործում է թե՛ IDBank-ի մասնաճյուղերում, թե՛ Idram&IDBank հավելվածի միջոցով իրականացվող փոխանցումների դեպքում։
Արշավը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց
համար և գործում է 2026 թվականի մարտի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 16-ը ներառյալ։
Արշավին մասնակցելու համար հաճախորդների կողմից լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում․
առաջարկը կիրառվում է ավտոմատ՝ փոխանցումն իրականացնելու պահին։
Այսպես, հաճախորդները կարող են արագ և հարմարավետ
կազմակերպել իրենց միջազգային փոխանցումները՝ օգտվելով IDBank-ի թվային և մասնաճյուղային
ծառայություններից՝ ֆիքսված և մատչելի սակագնով։
Կատարեք եվրո արժույթով SWIFT միջազգային փոխանցումներ
ընդամենը 5,000 ՀՀ դրամ սակագնով և իրականացրեք Ձեր միջազգային վճարումները ավելի պարզ
ու շահավետ պայմաններով։
Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

