ABNews

Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը

Լուրեր | 2026/03/16 14:07

Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը

Խոսքն ուսուցման, բիզնես ուղեկցման և փոքր, մինչև 2 միլիոն կապիտալ ներդրման մասին է։

Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել:

«Խոսքն ուսուցման, բիզնես ուղեկցման և փոքր, մինչև 2 միլիոն կապիտալ ներդրման մասին է, որ փոքրիկ ձեռնարկություններ ստեղծվեն մեր հայրենակիցների կողմից: Ծրագրից կարող են օգտվել միայն բնակարանային ապահովման ծրագրի շահառուները»,- ասել է նաև և հավելել, որ ծրագրից օգտվելու համար պետք է մուտք գործել e-work.am կայք և գրանցվել:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը