Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության դասընթացի մասնակիցներին
Լուրեր |
Վկայականների հանձնման օրը ՀՖՀՀ-ում կազմակերպվել է նաև պանելային քննարկում։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի մասնակիցներին։ Այն կազմակերպել էին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը, իսկ Ucom-ը հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր՝ թվային անվտանգության գիտելիքների զարգացմանը նպաստելու նպատակով։
92 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու համար։ Դասընթացը ներառում էր ներածական բաժին և հինգ հիմնարար ուղղություններ՝ կիբեռսպառնալիքները և դրանց պահանջները, վիրտուալացում, ցանցային տեխնոլոգիաներ, համակարգերի պաշտպանվածության ուժեղացում, թվային դատաբժշկական փորձաքննություն, Pentest։
Ուսուցումը վարել են ճանաչված փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և «Orange» ընկերության ամպային ճարտարապետ Նիկոլա Ռենարը։
«Կիբերանվտանգությունը համաշխարհային մարտահրավեր է, որը պահանջում է բարձր պատրաստվածություն, շարունակական ուսուցում և ուժեղ համայնք։ Այսպիսի ծրագրերը ոչ միայն զարգացնում են մասնագիտական հմտություններ, այլև նպաստում են երկրի թվային կայունությանը։ Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ձեռք բերելու գիտելիքներ, որոնք համահունչ են միջազգային չափանիշներին և բավարարում են ոլորտի արագ փոփոխվող պահանջները», — նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Կիբերանվտանգությունն այսօր կարևոր տեղ է զբաղեցնում ՀՖՀՀ-ում առաջարկվող կրթական ծրագրերում։ Այս դասընթացի կազմակերպումը լիովին համահունչ է մեր ռազմավարական նպատակներին՝ նորարարության խթանման և ժամանակակից թվային մարտահրավերներին առերեսվելու ուղղությամբ», - թեմայի կարևորությունը համալսարանում ընդգծեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։
«Armenia Peace Initiative-ի (API) կիբերանվտանգության հինգերորդ դասընթացն առանձնացավ ՀՖՀՀ-ի ուսանողների առանձնահատուկ ուժեղ կազմով։ Նրանց շահագրգռվածությունն ու գիտելիքների յուրացման պատրաստակամությունը վկայում են այդ համալսարանի բարձր որակի մասին, որի հետ մենք հպարտությամբ համագործակցում ենք արդեն մի քանի տարի։ Այսօր, երբ Հայաստանի առջև բացվում են թվային և տեխնոլոգիական զարգացման նոր հեռանկարներ, մենք առավել քան երբևէ համոզված ենք, որ երիտասարդներին կիբերանվտանգության ոլորտում կրթելը և արդեն իսկ աշխատող մասնագետներին վերապատրաստելը ներդրում է Հայաստանի և մեր հասարակության ապագայի գործում», — նշեց Armenia Peace Initiative-ի (API) նախագահ Վիգեն Փափազյանը։
Վկայականների հանձնման օրը ՀՖՀՀ-ում կազմակերպվել է նաև պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության մրցավազք․ ինչպես տվյալագիտության միջոցով կանխել ինքնավար սպառնալիքները» թեմայով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55 -
Քրեական ոստիկաններն անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)
2025/12/05/ 10:49 -
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/12/04/ 22:00 -
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/12/04/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․