Առևտրական գիլդիաներից մինչև օնլայն համայնքներ. բիզնեսը Հայաստանում՝ անցյալում և այսօր
Լուրեր |
Մի քանի դար առաջ, որպեսզի Երևանից ապրանք ուղարկեին Մոսկվա, անհրաժեշտ էր լինել ժառանգական վաճառական, ունենալ կապեր սփյուռքում, կազմակերպել քարավան և ամիսներ շարունակ սպասել ուղեկցողների լուրերին։ Այսօր բավական է լոկ ձեռնարկատիրական մտածողություն, նոութբուք և հասանելիություն համացանցին։
Ինչպե”ս են փոխվել բիզնեսի կանոնները Հայաստանում․ ինչպե՞ս էին անցյալում վաճառականները ստեղծում իրենց առևտրային տները՝ առանց ժամանակակից տեխնոլոգիաների, և ի՞նչ հնարավորություններ են այսօր առաջարկում թվային հարթակները ժամանակակից ձեռնարկատերերին։
Անցյալը երկիրը՝ համաշխարհային առևտրի խաչմերուկում
Ձեռնարկատիրությունը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի պատմության մեջ՝ առաջին
հերթին աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Դարերի ընթացքում տարածաշրջանով անցնում էին առևտրային
ճանապարհներ, որոնք միացնում էին Արևելքն ու Արևմուտքը։
Հայաստանը հանդիսանում էր տարածաշրջանային տարանցիկ հանգույց, որտեղով շրջանառվում
էին տարբեր երկրների ապրանքներ։ Տեղացի վաճառականները զբաղվում էին մետաքսի, համեմունքների,
գինու, գորգերի և ոսկերչական իրերի առևտրով։
XIX դարում, երբ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ, տեղական
ձեռնարկատիրությունը հիմնվում էր բազմադարյա առևտրային ավանդույթների վրա։ Բիզնեսը
հաճախ ընտանեկան բնույթ ուներ, իսկ մասնագիտական հմտությունները փոխանցվում էին սերնդեսերունդ։
Առևտրական համայնքը՝ վաճառականություն
XIX դարում հայ վաճառականները պատկանում էին առևտրական դասերի՝ հստակ կառուցվածքով։
Այն բաժանվում էր մի քանի մասնագիտական խմբերի.
Բազազներ․ զբաղվում էին Եվրոպայից ներմուծվող թանկարժեք
ապրանքների վաճառքով՝ գործվածքներ, գալանտերեա, մետաղական իրեր, գրքեր։ Նրանք ունեին
խանութներ քաղաքներում և զբաղվում էին արտահանմամբ։
Աթթարներ․վաճառում էին համեմունքներ,
չրեր, գորգեր և տեղական արհեստագործական արտադրանք։
Ալաֆներ․զբաղվում էին հացահատիկի,
ալյուրի և գյուղատնտեսական այլ ապրանքների առևտրով։
Բախկալներ․ վաճառում էին թարմ մրգեր,
բանջարեղեն և կանաչի։
Դուկանչիներ․պահում էին փոքր խանութներ,
որտեղ վաճառում էին սնունդ և գինի։
Մասնագիտացումը թույլ էր տալիս վերահսկել ապրանքների որակը, սակայն սահմանափակում էր գործունեության շրջանակը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․