Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով. Փաշինյան
Լուրեր |
Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են երկուստեք ընդունելի պայմանները։
Սոցցանցում տեսա, որ մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի նեկայացուցչի այն հայտարարությունը, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով, և դրա շուրջ կար շատ մեծ և ծավալուն քննարկում՝ ամենատարբեր մեկնաբանություններով: Բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի: Մենք թուղթ ենq ստորագրել ընդունելի պայմանների մասին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հարցազրույցի շրջանակում ՀՀ-ին և Նիկոլ Փաշինյանին առնչվող հայտարարություններին:
Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են երկուստեք ընդունելի պայմանները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն:
Անդրադառնալով թեմայի շրջանակում ներքաղաքական հայտարարություններին՝ Փաշինյանը նշեց. «Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ կոնսպիրացիաների, բաների մասին են խոսում: Լսե՛ք, եկեք ասե՛ք, եկե՛ք դիմա՛ցս կանգնեք, ասե՛ք տեսեք՝ ինչ կլինի: Այսինքն՝ այս կոնսպիրացիայի մասին խոսել, թողնել փախչե՞լ, թողնել գնա՞լ… Բանավեճից հրաժարվել են, քիչ է, հիմա էլ հերթով հրաժարվում են: Հեսա մինչև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանաղ, քեռի, ով տեսնի, ճանապարհը փոխելու է՝ բանավեճի մեջ չմտնի»:
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա Փաշինյանը նշեց, որ մինչև տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրվեն բոլոր մանրամասները:
«2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները. սա է պլանը»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ իր փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերը սովորաբար ժամկետից շեղվում են, դրա համար ցանկություն չունի բարձրաձայնել դրանց մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը նկատեց՝ հանրության հետաքրքրությունը մեծ է ճանապարհի մասով, քանի որ դրա գործարկումից հետո ակնկալվում է, որ Սյունիքի մարզում տնտեսական միջավայրն ամբողջությամբ փոխվելու է: Ըստ այդմ՝ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց:
«Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու: Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ: Կարող եմ ասել, որ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերն անցնելու են էականորեն հյուսիս, ընդ որում՝ չեմ կարող ասել նույնիսկ, թե որոնք Սյունիքի մարզում կմնան, որոնք` Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա բազմաթիվ գործոններից է կախված: Այսինքն՝ քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է՝ որտեղ ուզենաս, գիծը կքաշես, այնուամենայնիվ, տեղանքը, բնությունն ուրիշ բան են:
Ավտոճանապարհների հետ կապված՝ գիտեք, որ Հյուսիս-հարավը կառուցվում է, և մենք Արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք Հյուսիս-հարավ ճանապարհներին և այլն»,- ասաց նա և հավելեց՝ կարող է հստակ մի բան ասել՝ նախագիծն իրականացվելու է և շատ արագ, շատ մեծ տեմպերով և այն պայմաններով, ինչ պայմաններով Վաշինգտոնի հռչակագրում գրված է:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․