Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
Լուրեր |
Վարորդական վկայական ստանալու գործընթացում հերթերի խնդիրը շարունակում է մտահոգել քաղաքացիներին։
Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիները բողոքում են հաշվառման և գրանցման բաժիններում առկա հերթերից։ Մասնավորապես, Երևանում տեսական քննությունը հանձնած քաղաքացիները գործնական քննություն հանձնելու և վարորդական վկայական ստանալու համար ստիպված են սպասել մինչև հունիս–հուլիս ամիսներ։
Դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ Ավետիսյանը նշել է, որ թեև ներդրվել է արագացված ծառայություն՝ հավելյալ վճարի դիմաց, քաղաքացիների խոսքով այդ հնարավորությունը չի վերաբերում առաջին քննությանը։
Ի պատասխան՝ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ համակարգում իրականացվում են բարեփոխումներ, և իրավիճակը ոչ թե վատթարացել է, այլ հակառակը՝ առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով՝ ներդրվել է հերթագրման նոր համակարգ, որի շնորհիվ քաղաքացիներն այժմ կարող են ինքնուրույն ընտրել քննության օրը և վայրը։
Սարգսյանը նշել է, որ Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումը ծանրաբեռնված է, մինչդեռ որոշ մարզերում նման խնդիր չկա։ Այդ նպատակով ավելացվել են Երևանի ստորաբաժանման հաստիքները, գործնական քննությունների համար օգտագործվող ավտոմեքենաների թիվը, ինչպես նաև անցած տարի որոշ շաբաթ օրեր հայտարարվել են աշխատանքային՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
Նախարարը հայտնել է նաև, որ 2025 թվականի ընթացքում նախատեսվում է համագործակցություն մասնավոր ընկերությունների հետ և մոդելային փոփոխություն քննական ծառայությունների մատուցման գործընթացում։ Ըստ նրա՝ նախատեսվում է վերանայել վարորդական իրավունք ստանալու բովանդակությունը, ներդնել կրթական բաղադրիչ, ինչպես նաև վերաիմաստավորել տեսական և գործնական քննությունները։
Ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը նշել է, որ անձամբ փորձել է հերթագրվել և Երևանում հերթը հասնում է հունիսին, իսկ Վայոց Ձորում՝ ապրիլի վերջին։ Նրա խոսքով՝ որոշ քայլեր արվել են, սակայն խնդիրը շարունակում է մնալ․ «Ես անձամբ այցելել եմ և տեսել այդ կուտակումներն ու անկառավարելի վիճակը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49 -
Ֆոնդային բորսաներում անկում է
2026/03/13/ 15:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին