Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կարգը փոխվել է․ որոնք են նոր պայմանները
Լուրեր |
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլների շարժիչի հզորության հաշվարկման կարգը՝ գույքահարկի նպատակով։
ՆԳՆ տվյալներով՝ եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկի հաշվարկման հիմքում կդրվի այնտեղ նշված հզորությունը։ Դրա բացակայության դեպքում կիրառվում է նոր հաշվարկման մեխանիզմ։
Նոր կարգով՝
- մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում ցուցանիշը բաժանվում է 1.5-ի,
- 251 ձիաուժ և ավելի հզորության դեպքում հաշվարկը կատարվում է փուլերով՝ առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, ապա արդյունքները գումարվում են։
Օրինակ՝ 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում հաշվարկված հզորությունը կազմում է 284 ձիաուժ։ Սա բերում է գույքահարկի նվազման՝ 666,000 դրամից մինչև 276,000 դրամ։
Մեկ այլ դեպքում՝ 218 ձիաուժ հզորությամբ մեքենայի հաշվարկված ցուցանիշը կազմում է 145 ձիաուժ, ինչի արդյունքում գույքահարկը նվազում է 133,400 դրամից մինչև 43,500 դրամ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ արդեն գրանցված էլեկտրամոբիլների տվյալները կթարմացվեն ավտոմատ։ Սեփականատերերը փոփոխությունների մասին կտեղեկացվեն roadpolice.am հարթակի անձնական էջում կամ հաղորդագրությամբ։
Փոփոխությունը նվազեցնում է հարկային բեռը և ուղղված է էլեկտրամոբիլների օգտագործման խթանմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Գերմանիան պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
2026/04/17/ 13:51 -
Իլոն Մասկի հայրը Ռուսաստանում առաջարկում է վճարովի հանդիպումներ
2026/04/17/ 13:49 -
Եվրամիության բնակչությունը կարող է նվազել մոտ 53 մլն-ով մինչև 2100 թվականը
2026/04/17/ 13:47 -
Փարիզում մեկնարկել է Հորմուզի նեղուցի անվտանգությանը նվիրված միջազգային տեսակոնֆերանս
2026/04/17/ 12:47 -
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․