Մայիսի 1-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն ամփոփել է 2025 թվականը՝ 7.2% տնտեսական աճով
ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 7.2% տնտեսական աճ և 3.3% գնաճ։ ԿԲ-ն նաև ստանձնել է կրիպտոակտիվների շուկայի կարգավորումը և խորացրել գիտական համագործակցությունը միջազգային կենտրոնների հետ։

Հայաստանը մոտ է ծայրահեղ աղքատության հաղթահարմանը
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքում Հայաստանը մոտենում է ծայրահեղ աղքատության հաղթահարմանը։ Շեշտը դրվում է աշխատաշուկայի զարգացման և խոցելի խմբերի աջակցման վրա։

2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ վերջին տարիներին ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ, իսկ տնտեսությունը 2017-ի համեմատ աճել է 53.9%-ով։

ՌԴ-ից ոսկու արտահանման նոր սահմանափակումներ
Ռուսաստանը սահմանել է ոսկու արտահանման նոր կարգ՝ 100 գրամից ավելի ձուլակտորների համար։ ԵԱՏՄ երկրներ արտահանումը, այդ թվում Հայաստան, հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ։

Հայաստանում գործում է շուրջ 63,892 կազմակերպություն
2026 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում գործում է 63,892 կազմակերպություն։ Աշխատողների թիվը կազմել է մոտ 785 հազար, իսկ միջին աշխատավարձը՝ 293,309 դրամ։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ի պետական պարտքը 2027-ին կգերազանցի ՀՆԱ-ի 120%-ը
Fitch-ի կանխատեսմամբ՝ ԱՄՆ պետական պարտքը կշարունակի աճել՝ գերազանցելով ՀՆԱ-ի 120%-ը։ Պարտքը արդեն անցել է 39 տրիլիոն դոլարը։

ԵՄ-ն դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը
Եվրամիությունը սառեցրել է Սերբիային տրամադրվող ֆինանսավորումը՝ դատական համակարգի հետընթացի և ժողովրդավարական խնդիրների պատճառով։

Տեխնոհսկաները 2026-ին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
Amazon, Meta, Microsoft և Alphabet ընկերությունները 2026 թվականին նախատեսում են 725 մլրդ դոլար ներդնել արհեստական բանականության ոլորտում։

ԱՄՆ-ն կվերադարձնի մաքսատուրքերի տեսքով գանձված միջոցները
ԱՄՆ-ը մայիսի 11-ից կսկսի վերադարձնել մաքսատուրքերի տեսքով գանձված այն միջոցները, որոնք դատարանը ճանաչել է անօրինական։