Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Աշխատանքի օր և Փաշինյանի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է քաղաքացիներին Մայիսի 1-ի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը գտնվում է վերացման շեմին և շուտով կարող է պաշտոնապես վերացված համարվել։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատում են, արժեք ստեղծում և վճարում օրենքով սահմանված հարկերը։
ԱՄՆ զորքերի հնարավոր դուրսբերումը Եվրոպայից
Վաշինգտոնն ակնարկել է, որ պատրաստվում է զորքերը դուրս բերել Իտալիայից և Իսպանիայից, քանի որ այս երկրները թույլ չէին տվել իրենց բազաներն օգտագործել Իրանի դեմ հարվածների համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը նմանատիպ մտադրություն էր հայտնել նաև Գերմանիայի վերաբերյալ։ Այս պահին Եվրոպայում տեղակայված է շուրջ 80 հազար ամերիկացի զինծառայող, որոնցից 38 հազարը՝ Գերմանիայում։
ԵՄ-ն կասեցրել է Սերբիայի ֆինանսավորումը
Եվրոպական միությունը դադարեցրել է Սերբիային հատկացվող զարգացման բոլոր վճարումները (մինչև 1,5 մլրդ եվրո)։ Պատճառը ժողովրդավարական հետընթացն է և Մոսկվայի հետ սերտ կապերը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շեշտել է, որ Սերբիան չի կարող «երկու աթոռի վրա նստել»։
Ռուս-ամերիկյան «առևտուր»՝ Ուկրաինայի հաշվին
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են մեկշաբաթյա հրադադարի հնարավորությունը՝ պատժամիջոցների մասնակի մեղմացման դիմաց։ Կիևում մտահոգված են, որ սա տեղի է ունենում առանց անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շահերի հաշվառման։
Ռազմական գործողություններ նավահանգիստներում
Օդեսա. Ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել են նավահանգստային ենթակառուցվածքները, նավամատույցը և բնակելի շենքեր։ Կան վիրավորներ։
Տուապսե. Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Տուապսե նավահանգստին. ծովային տերմինալում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։
Եվրախորհրդարանի բանաձևը և Բաքվի ջղաձգումը
Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդավարության և արցախահայության վերադարձի իրավունքի։ Ի պատասխան՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԵՄ դեսպանին և հայտարարել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների կասեցման մասին։
«Ջերմուկի» շուրջ ստեղծված իրավիճակը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի արգելափակումը զուտ տեխնիկական և մակնշման խնդիր է, որը չունի քաղաքական ենթատեքստ կամ որակի հետ կապված համակարգային թերություն։
Բնակարանների վարձակալության գների աճը
Հայաստանում շարունակում են բարձրանալ բնակարանների վարձավճարները։ Փորձագետները դա բացատրում են 2022-ից հետո օտարերկրացիների ներհոսքով, ՏՏ ոլորտի ակտիվությամբ և շինարարության ինքնարժեքի թանկացմամբ։ Չնայած ակտիվ շինարարությանը՝ պահանջարկը դեռևս գերազանցում է առաջարկը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․