Հայերի ներուժը. Պարարտ հող նախապատրաստելու ճանապարհին
Լուրեր |
Ներուժ։ Բառ, որը կազմված է երկու արմատից՝ «ներքին» և «ուժ»։
Այն ապրում է ինքնության խորքում՝ անհատի, ազգի, մշակույթի մեջ։ Դա այն ուժն է, որը դրսևորվում է ճիշտ միջավայրում՝ այնպիսի պայմաններում, որոնք կարող են նպաստել դրա աճին։ Ինչպես սերմը, երբ հայտնվում է պարարտ հողում, աճում ու բարիք է բերում շատերին, այնպես էլ հայերի ներուժը, երբ կա աջակցություն, երբ կան համապատասխան գործիքներ ու կրթություն, երբ գաղափարներն ընդունվում են որպես արժեք, դրսևորվում է՝ բերելով իրական փոփոխությունների։
Հայերն աշխարհում իրենց ստեղծարար, վերլուծական ու կազմակերպչական կարողություններով թողել են խոր ազդեցություն՝ գիտության, արվեստի, բիզնեսի, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում։ Պատմականորեն հայերը միշտ հաջողության են հասել, երբ գտնվել են այնպիսի միջավայրում, որտեղ ունեցել են աջակցություն, այնպիսի միջավայրում, որտեղ բարգավաճում են գաղափարները, նորարարությունները, որտեղ կա կրթություն և անհրաժեշտ գործիքներ։ Հենց այդպիսի միջավայրերում են հայերը կարողացել ստեղծել մնայուն արժեքներ, որոնք ժամանակի փոթորիկներում չեն կորցրել իրենց նշանակությունը, և փոխանցել դրանք սերունդներին, կարողացել են համախմբվել ու աշխատել ընդհանուր՝ համամարդկային նպատակների համար։
Հիմա եկել է ժամանակը, որպեսզի բոլորս միասին ստեղծենք նման միջավայր հենց այստեղ՝ Հայաստանում։ Միջավայր, որտեղ նորարարական միտքն ազատ է, կրթությունը՝ ամուր, տեխնոլոգիան՝ հասանելի, և յուրաքանչյուր անհատ զգում է՝ իր ներուժը կարևոր է։
Հենց հայրենի հողը պետք է դառնա այն պարարտ հողը, որտեղ հայերը կկարողանան բացահայտել և իրացնել իրենց ներուժը։ Այսօր, ավելի քան երբևէ, հայերն ունեն հնարավորություն՝ վերակենդանացնելու այն ուժը, որը միշտ էլ եղել է իրենց ներսում ու սպասել է հարմար պահի՝ դրսևորվելու համար։ Պարզապես պետք է ստեղծել ճիշտ միջավայր՝ մտածելու, սովորելու, ստեղծելու, փորձելու, ձախողելու ու առաջ շարժվելու։ Միջավայր, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն կունենա հասնելու իր հնարավորությունների ամենաբարձր կետին՝ միաժամանակ օգտակար լինելով իր հայրենիքին։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել հայերին այդ ճանապարհին՝ օգնելով ստեղծել այն պարարտ հողը, որը կնպաստի գաղափարների ծաղկմանը, անհատների հզորացմանը, Հայաստանի ծաղկմանը և հայի անգնահատելի ներուժի իրացմանը։
Իրացնենք մեր ներուժը միասին։
Այցելե՛ք potential.am
Բացահայտեք,
Հպարտացեք,
Ոգեշնչվեք։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/16 22:00
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54 -
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
2026/02/17/ 11:48 -
ՀՀ տնտեսությունը նոր փուլում է․ Համաշխարհային բանկի վերլուծությունը
2026/02/17/ 11:22 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)
2026/02/17/ 11:18 -
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
2026/02/16/ 22:00 -
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34 -
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
2026/02/16/ 18:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․