Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից 30 մլն խմ-ով ավելի ջրառ իրականացնելու հարցը
Լուրեր |
Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է 2025 թվականի սեպտեմբերի 8-ին գումարված հերթական նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ներառված է մեկ հարց, ինչի հրատապությունը պայմանավորված է տարվա չոր եղանակով: Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել Սևանա լճից նախատեսված 170 մլն խորանարդ մետրի փոխարեն ջրառն ավելացնել 30 մլն խորանարդ մետրով և այսպիսով 200 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել, ինչը հնարավորություն կտա մեղմելու գյուղացիական տնտեսությունների ջրապահանջի դեֆիցիտը: Այդ մասին արտահերթ նիստի մեկնարկին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Հաշվի առնելով հարցի հատուկ ընթացակարգը՝ նախարարն առաջարկեց նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով, երկրորդ ընթերցումը կազմակերպել նախագծի ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է 3-ական ժամ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նախագիծը 24-ժամյա ռեժիմով քննարկելուն դեմ արտահայտվեց՝ պատճառաբանելով, թե այն 24-ժամյա ռեժիմով քննարկելու հարց չէ: Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ իր հերթին նկատեց՝ դժվար վերջին պահին նկատվեր, որ ջրի խնդիր կա, ինչո՞ւ հերթական նիստի ժամանակ չի ներկայացվում կարևոր նախագիծը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատեց՝ այսպիսի փաստաթղթերին կցվում է նաև Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող փորձագիտական հանձնաժողովի՝ ԳԱԱ տեսակետը, ինչն այժմ բացակայում է: Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց՝ փաստաթուղթը կա, ապա խոստացավ թեմային առնչվող հարցերին անդրադառնալ նախագծի բուն քննարկման ժամանակ:
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե ինչու են Սևանին վերաբերվում որպես ջրի տարայի, ինչը հակառակն է ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հայտարարության, համաձայն որի՝ Սևանա լճին վերաբերվում են որպես «ջրի տարայի», Խուդաթյանը պատասխանեց. «Սևանա լճին ո՛չ ես, ո՛չ պատասխանատու կառույցները որպես ջրի տարա չենք վերաբերվել»:
Նախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանի անկախության պատմության ամբողջ ժամանակահատվածում Սևանա լճից ջրառ իրականացվել է, իսկ 2025 թվականին նույնիսկ ավելացված ծավալով ջրառը չի գերազանցելու երբևէ Սևանա լճից վերցված ամենամեծ քանակով ջրօգտագործման ծավալը:
«Ինչո՞ւ ենք Սևանից ջուր վերցնում, որովհետև Սևանը որոշ հատվածների, մասնավորապես՝ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզից Էջմիածնի տարածաշրջանի, Երևանի որոշ հատվածների և Արտաշատ բնակավայրի հարակից հատվածների համար որպես ոռոգման միակ միջոց է: Դրանով է պայմանավորված Սևանից ջրառը»,- ասաց նա:
Արտահերթ նիստի օրակարգն ընդունվեց 64 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․