ԿԳՄՍ նախարարն ու Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի սպորտի գծով գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում ավտոսպորտի զարգացման հեռանկարները
Լուրեր |
Հանդիպման ընթացքում ներկայացվել է FIA-ի «Մատչելի քրոսքար» նախագիծը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Յաքիցիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այցը՝ ընդգծելով, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական և տեխնոլոգիական նշանակություն։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դիտարկվել որպես ինժեներական կրթության խթանման արդյունավետ մեխանիզմ, մասնավորապես՝ ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի շրջանակում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է FIA-ի «Մատչելի քրոսքար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի մասնագետներն առաջին անգամ ստեղծել են քրոսքար մրցարշավային մեքենա՝ ամբողջ գործընթացն իրականացնելով Հայաստանում։
Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա բացահայտել երիտասարդների ներուժը, մեծացնել ուսանողների ներգրավվածությունը և խթանել կիրառական գիտելիքների զարգացումը։
FIA-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է մասնագիտական ներուժ և արձանագրվել է կազմակերպչական առաջընթաց։
Նշվել է, որ նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ ավտոսպորտ մուտք գործելը հնարավոր կլինի առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում։ Հայաստանը դարձել է վերջին երկիրը, որը միացել է նախագծին։
Միջազգային ֆեդերացիայի խորհրդատուն շուրջ 10 օր աշխատել է Հայաստանում՝ բարձր գնահատելով տեղացի մասնագետների կարողությունները։ Ընդամենը մի քանի ամսում ձևավորվել է տեղական արտադրություն և փոքր, բայց ամբողջական էկոհամակարգ։
Քննարկվել է նաև FIA-ի կրթաթոշակային ծրագիրը, որն իրականացվում է Միացյալ Թագավորության Քրենֆիլդի համալսարանում՝ մոտոսպորտային մեխատրոնիկա մասնագիտությամբ ուսանողների համար։
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության, ուսանողների ներգրավման և համատեղ գիտակրթական նախագծերի իրականացման հնարավորությունները։
Նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու ավտոսպորտը Հայաստանում որպես կրթական, տեխնոլոգիական և երիտասարդական ներուժի զարգացման ուղղություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
2026/03/06/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk