Կառավարությունը հաստատել է 2026–2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Լուրեր |
Պետությունը հստակ տեղեկացված է այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց։
ՀՀ կառավարությունը հունվարի 15-ի նիստում հաստատել է 2026–2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը։
Հարցը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ որոշմամբ ամրագրվում է հանրային առողջապահության հիմնարար երաշխիքներից մեկը՝ պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև միջազգային պատվաստումների վկայականների տրամադրման ձևաչափը։
Նախարարի խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակներն են պահպանել 0–1 տարեկան երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշները և ապահովել վարակիչ ու վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը։ Նա նշել է, որ վերջին տարիներին ազգային օրացույցում ներդրվել են ժամանակակից վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք նվազեցնում են բազմակի պատվաստումների անհրաժեշտությունը։ Ջրծաղիկի դեմ պատվաստումն արդեն ներառված է օրացույցում։
Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք մեծահասակների համար նախատեսված են պարտադիր պատվաստումներ։ Առողջապահության նախարարից ստանալով բացասական պատասխան՝ վարչապետը նշել է, որ կովիդի, կարմրուկի, ջրծաղիկի և սեզոնային գրիպի դեմ պատվաստումները մեծահասակ քաղաքացիները կարող են կատարել կամավոր հիմունքներով՝ դիմելով պոլիկլինիկա, և դրանք ապահովվում են անվճար։
Վարչապետը նաև արձանագրել է, որ պետությունը հստակ տեղեկացված է այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44 -
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին