Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
Լուրեր |
Նման տվյալների փոխանցումը կարող է հանգեցնել քաղաքացիների դրամական միջոցների հափշտակմանը և այլ ֆինանսական վնասների։
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ «TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նշված հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում։ Այս եղանակով հանցավոր խմբերը փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները, այդ թվում՝ բանկային քարտի համարները, PIN և CVV կոդերը, ինչպես նաև մեկանգամյա հաստատման կոդերը։
Նման տվյալների փոխանցումը կարող է հանգեցնել քաղաքացիների դրամական միջոցների հափշտակմանը և այլ ֆինանսական վնասների։
ՆԳՆ-ն ընդգծում է, որ ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների անձնական կամ բանկային տվյալներ։ Բացի այդ, պետական կառույցները պաշտոնական հաղորդակցման համար օգտագործում են բացառապես հայկական «.am» դոմենային անվանումներ, այդ թվում՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am։
ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին զգոն լինել սոցիալական ցանցերում տարածվող նմանատիպ առաջարկների նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին