«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
Լուրեր |
Քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագծի իրականացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմ»-ը պատրաստ է արագ անցնել նախագծի գործնական փուլին՝ հաշվի առնելով հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները։ Գալուզինը նշել է, որ տեխնոլոգիական հուսալիության, ապացուցված փորձի և ֆինանսական պարամետրերի տեսանկյունից այլ իրական այլընտրանքներ ներկայում չեն դիտարկվում։
«Հաշվի առնելով ինչպես շինարարությունը, այնպես էլ հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը՝ առկա են վստահելի և մրցունակ լուծումներ», — նշել է փոխնախարարը։
Փետրվարի 6-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացիկ փուլերը։
Քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը՝ որպես միջուկային էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ուղղություն։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ