Անշարժ գույքի գործարքները հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային ստորագրությամբ անկախ գտնվելու վայրից
Լուրեր |
Ծրագիրը պիլոտային է 18 ամիս ժամկետով։
Շուտով անշարժ գույքի այն գործարքները, որոնք նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերով են իրականացվելու, հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Համապատասխան փոփոխությունն արդեն կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում։ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը տեղեկացրեց, որ այս նոր փոփոխությամբ քաղաքացիները կկարողանան իրենց անշարժ գույքը վաճառել, վարձակալության տալ կամ այլ գործարքներ կատարել՝ խնայելով ժամանակ ու ֆինանսներ։
Ներկայում գործընթացն այսպես է տեղի ունենում։ Անշարժ գույքի նկատմամբ գործարքները կամ պետք է վավերացվեն նոտարով կամ եթե այդ պայմանագրերի ձևերը կառավարությունը նոտարով հաստատել է, ապա կարող են կնքվել առանց նոտարի, սակայն դրանք կնքվում են Կադաստրի կոմիտեի գրասենյակում, որտեղ անձի ներկայությունը պարտադիր է։ Ու եթե ՀՀ քաղաքացին հանրապետությունում չէ ու, այլ երկրում լինելով, ցանկանում է գույք ձեռք բերել Հայաստանում, ապա պետք է հավելյալ քայլեր կատարի՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր, ապոստիլով հաստատում, դրա ուղարկում Հայաստան և այլն։
«Հիմա, որպես այլընտրանքային տարբերակ, քաղաքացիները կարող են գործարքները կնքել թվային միջավայրում, էլեկտրոնային ստորագրությամբ։ Այսինքն՝ պայմանագիրը ստորագրվում է թվային տարբերակով, անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձն աշխարհի որ ծայրում է գտնվում։ Պայմանագրի ստորագրումից հետո նաև նույն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է դիմում պետական գրանցում կատարելու համար»,-ասաց Նանե Ղազարյանը։
Ինչ վերաբերում է գործարքներին, ապա Նանե Ղազարյանը տեղեկացրեց, որ որևէ տեսակի համար օրենքով սահմանափակում նշված չէ։ Պայմաններից մեկն այն է, որ գործարքը կարող են կնքել 18 տարին լրացած անձինք և գործարքի բոլոր կողմերը պարտադիր պետք է լինեն ՀՀ քաղաքացի։
Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, անձնական տվյալներին, նույնականացմանը վերաբերող հարցերին՝ Նանե Ղազարյանը նշեց, որ դրանք իրենց ուշադրության կենտրոնում են և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել են։
«Նախ որևէ գործարքից առաջ քաղաքացին պետք է անցնի խիստ նույնականացում։ Դա արվելու է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։ Կադաստրի կոմիտեի ծառայությունների հարթակում քաղաքացու համար կլինի «անձնական գրասենյակ» բաժին, որտեղ արտացոլվում է այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում են նրան։ Օրինակ, եթե ուզում եմ օտարել ինձ պատկանող գույքը, ընտրում եմ առ ու ծախի պայմանագրի տեսակը, այնուհետև վաճառքի ենթակա գույքը։ Համակարգը ինքնաշխատ եղանակով լրացնում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, քաղաքացուն մնում է լրացնել միայն գործարքի արժեքը։ Թվային տարբերակով ստորագրելուց հետո պայմանագիրը ներկայացնում է մյուս կողմի ստորագրմանը»,-ասաց Նանե Ղազարյանը։
Ծրագիրը պիլոտային է 18 ամիս ժամկետով։ Այս ժամանակահատվածում նոր գործիքի կիրառումը կլինի Կադաստրի կոմիտեի ուշադրության կենտրոնում, անհրաժեշտության դեպքում կիրականացվի լավարկում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/21 22:00
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/21 19:19
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Կառավարության նիստն առանց Փաշինյանի. օրակարգում 36 հարց է, որից 33–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/22/ 11:15 -
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
2026/01/21/ 22:00 -
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․