ՌԴ դեսպանը ներկայացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական օգուտները
Լուրեր |
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական օգուտներն ակնհայտ են։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության արդյունքում գրանցված տնտեսական ցուցանիշների մասին՝ միաժամանակ կասկած հայտնելով, թե Եվրամիությունը կարող է ապահովել նույն մակարդակի տնտեսական զարգացում։
«Այն տարիների ընթացքում, երբ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, նրա համախառն ներքին արդյունքը ավելացել է շուրջ 2,5 անգամ»,– ասել է դեսպանը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կոպիրկինի խոսքով՝ անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 6,4 միլիարդ դոլար, որից 2,6 միլիարդը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին։ Այդ արտահանման հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը, որի մասնաբաժինը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման շուրջ 37 տոկոսը։
Դեսպանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական օգուտներն ակնհայտ են և հարց բարձրացրել, թե արդյոք Եվրամիությունը կարող է երաշխավորել հանրապետության համար տնտեսական և սոցիալական զարգացման նույն որակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին