Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամու դեպքում
Լուրեր |
Խորհուրդ է տրվում խուսափել բաց տարածքներից:
ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում ուժեղ քամու պայմաններում պահպանել անվտանգության կանոնները։
Մասնավորապես՝ խորհուրդ է տրվում խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր կամ հին ծառեր, որոնք կարող են ընկնել։
Փրկարարները նաև հորդորում են զգոն լինել շինությունների մոտ՝ խուսափելով չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից։
Եթե քաղաքացին գտնվում է բաց տարածքում կամ այնպիսի վայրում, որը բավարար պաշտպանություն չի ապահովում, խորհուրդ է տրվում հնարավորինս արագ տեղափոխվել անվտանգ վայր և մնալ փակ տարածքում։
Բացի այդ, փողոցում գտնվելու դեպքում անհրաժեշտ է հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.