Առաջարկվում է ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա հաղորդումների նկատմամբ կիրառել սանկցիաներ
Լուրեր |
Հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները տարածվեն նաև ցանցային օպերատորների՝ կաբելային հեռուստաընկերությունների վրա։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում են նոր կարգավորումներ, այդ թվում՝ սանկցիաներ օտարերկրյա այն հաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ապահովել Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը, նվազեցնել քաղաքացիներին ուղղված բացասական տեղեկատվության ազդեցությունը, լրացնել ոլորտում առկա իրավական բացերը և ստեղծել հավասար մրցակցային պայմաններ մեդիա դաշտում։
Հայրապետյանը հիշեցրել է, որ գործող օրենքը, ընդունված 2020 թվականի հուլիսին, հիմնականում կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը՝ այն 26 հեռուստաալիքները, որոնք հանրապետությունում ունեն անվճար սփռում։ Մինչդեռ կաբելային հեռուստաընկերությունները և համացանցային հարթակները մեծ մասամբ դուրս են մնում այդ կարգավորումներից։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները տարածվեն նաև ցանցային օպերատորների՝ կաբելային հեռուստաընկերությունների վրա։
Բացի այդ, նախատեսվում է հատուկ կարգավորում օտարերկրյա տիրույթներում գործող, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող ալիքների համար։ Եթե նման ալիքներում արձանագրվի ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն, ապա կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, կկարողանա սանկցիա կիրառել ցանցային օպերատորի նկատմամբ։
Նախարարի խոսքով՝ վարույթ հարուցվելու դեպքում ցանցային օպերատորը պարտավոր կլինի դադարեցնել տվյալ հաղորդման հեռարձակումը մինչև վերջնական որոշման կայացումը։ Չկատարելու դեպքում պատասխանատվությունը կկրի հենց ցանցային օպերատորը։
Նախագծով վերանայվում են նաև տուգանքների չափերը, սահմանվում են լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքերը և դրանց կիրառման մեխանիզմները։
Հայրապետյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները հիմնված են Եվրոպական Միության 2010 թվականից գործող տեսալսողական մեդիայի դիրեկտիվների վրա և ներկայացված են հնարավորինս մեղմ ձևաչափով՝ խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության վերաբերյալ մեկնաբանություններից խուսափելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․