Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը շարունակվելու է 2026-ին․ ինչ փոփոխություններ են նախատեսված
Լուրեր |
Ունենք ամեն ամիս աճող թվեր։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևոր ձեռքբերում է համարում հետվճարի միջոցով կենսաթոշակների բարձրացման ծրագիրը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արսեն Թորոսյանն ասել է, որ այդ ծրագիրը շարունակվելու է և ստանալու է ավելի մեծ չափեր։
Նախարարը հստակեցրել է, որ այս պահին թոշակառուները իրենց թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու դեպքում կարող են հետ ստանալ ամսվա կտրվածով կատարած առևտրի գումարի 12 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 6000 դրամը։
«Հիմա մենք շրջանառում ենք Կառավարության որոշման նախագիծ, որով այն դարձնելու ենք 20 տոկոս, բայց ոչ ավելի քան 10000 դրամը։ Սա, ըստ էության, քաղաքացիներին տրվող գործիք է, որ իրենք իրենց կենսաթոշակը բարձրացնեն, որովհետև քաղաքացին է որոշում, թե ինչպես ծախսի այդ գումարը՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ, և դրանից էլ բխում է, թե նա որքան ավել գումար կստանա։ Մենք ունենք ամեն ամիս աճող թվեր։ 350 հազարից ավելի կենսաթոշակառուներ և նպաստառուներ ստանում են այդ հետվճարը, որի միջին չափը տատանվում է 4100 դրամի շրջանակներում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարող է լինել մինչև 6 հազար դրամ։ Նոր տոկոսադրույքներով այն կարող է հասնել 10000 դրամի, բայց մենք կարծում ենք, որ միջինը լինելու է 7-8 հազար դրամի շրջանակներում»,- մանրամասնել է նախարարը՝ շեշտելով, որ, օրինակ, 50 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին կարողանալու է ուղղակի իր թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու միջոցով իր կենսաթոշակը բարձրացնել 10 հազար դրամով։
Թորոսյանը նկատեց՝ որոշ քաղաքացիներ ասում են, որ պետք է ուղղակի թոշակները բարձրացնել։ «Մենք էլ ասում ենք, որ դա էլ է հնարավոր, բայց դրա համար հարկավոր է հավաքագրել ավել հարկեր, իսկ ավել հարկեր հավաքագրելու համար անհրաժեշտ է կրճատել ստվերը, իսկ ստվերը կրճատելու համար անհրաժեշտ է, որ գնումները լինեն հնարավորինս օրինական՝ տպված փաստաթղթերով՝ ՀԴՄ-ով կամ քարտով։ Քարտի դեպքում պետությանը խաբել հնարավոր չէ, տնտեսվարողը չի կարող խաբել պետությանը և ՀԴՄ-ն չտպել։ Դրանով մենք ավելացնում ենք հարկերը, որով էլ ավելացնում ենք կենսաթոշակը»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քանի երեխա է ընդգրկված հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրում
2025/12/08/ 10:59 -
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
2025/12/08/ 10:58 -
Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
2025/12/08/ 10:42 -
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․