Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ․ ՀՀ վարչապետ
Լուրեր |
Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որն այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և այդ խաղաղությունը պետք է խնամել:
Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, և մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին: Այսինքն՝ իմ կարծիքն այն է, որ դա պատմականորեն անհնար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ պետք է պատմական պահը ճիշտ գնահատեն և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և՛ քաղաքացիները՝ պատմությունը հասցնելով տրամաբանական, ոչ ֆատալիստական, այլ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով խաղաղ հանգրվանի:
«Այսօր ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը, բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ: Ըստ որում՝ հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու և այլնի մասին: Այլ կերպ, քան պատերազմի ճանապարհին ոտք դնելն անհնար է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը երեք ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերի մասին է:
«Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որն այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և այդ խաղաղությունը պետք է խնամել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը այն չէ, և դա միանշանակ բացում է էսկալացիայի ճանապարհը:
Ինչո՞ւ պետք է դա տեղի չունենա այն էլ աշխարհաքաղաքական այս միջավարում, որովհետև այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ, որտեղ պատերազմի դուռ կա, դուռը բաց է, պատերազմը մտնում է: Մենք չե՞նք տեսնում՝ ինչ է կատարվում աշխարհում: Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է, իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, այլ դռների փեղկերը լայնորեն բացում են»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.