ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը

Rexus Premium Club-ում անցկացված «Անձ • Մեդիա • Բիզնես» պանելային քննարկումը մեկ հարթակում միավորել էր փորձը, մեդիան և բիզնես մտածողությունը՝ հասկանալու, թե ինչպես է ձևավորվում վստահությունը և ինչու է այն դառնում բիզնեսի հիմնական ակտիվը։

Քննարկման առանցքում էր հարցը՝ ո՞վ է այսօր ձևավորում վստահությունը՝ մարդը, թե բրենդը, և ինչ դեր ունեն անձնական բրենդը, թվային ներկայությունն ու մեդիան այս գործընթացում։