Շունը կդառնա Բուլղարիայի խորհրդարանի նիստերի մշտական մասնակից

Շունն ուղեկցում է «Առաջադեմ Բուլղարիա» դաշինքի պատգամավոր Իվան Յանևին, որն ունի տեսողության խնդիրներ։

Բուլղարիայի 52-րդ գումարման Ժողովրդական ժողովը մեկնարկել է իր աշխատանքները ոչ սովորական մասնակցով։ Ապրիլի 19-ի ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանի բոլոր նիստերին այսուհետ ներկա կլինի Ռովեր անունով լաբրադորը։

Շունն ուղեկցում է «Առաջադեմ Բուլղարիա» դաշինքի պատգամավոր Իվան Յանևին, որն ունի տեսողության խնդիրներ։ Սա Բուլղարիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ուղեկցող շունը դառնում է օրենսդիր մարմնի առօրյայի անբաժանելի մասը։ Ռովերն արդեն հասցրել է ուսումնասիրել շենքի երթուղիները և ներկա է գտնվել առաջին նիստին։ Պատգամավորներն ու լրատվամիջոցները լաբրադորին կատակով անվանում են «241-րդ պատգամավոր»՝ ընդգծելով նրա կարևոր դերը խորհրդարանի բնականոն աշխատանքում։