Հորմուզի նեղուցի փակումը տարածաշրջանը տանում է դեպի ռեցեսիա. Սինգապուրի վարչապետ

Սինգապուրը, լինելով գլոբալ առևտրային հաբ, արդեն արձանագրում է տնտեսական աճի դանդաղում:

Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ նվիրված Հորմուզի նեղուցի երկամսյա շրջափակման ծանր հետևանքներին։ Նրա գնահատմամբ՝ Ասիայի տնտեսություններն արդեն զգում են վառելիքի պակասի և մատակարարումների խափանման ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել գլոբալ ռեցեսիայի։

Վոնը շեշտել է, որ նույնիսկ նեղուցի վերաբացումից հետո իրավիճակի կայունացման համար ամիսներ կպահանջվեն։ Գնաճը, որը սկսվել է էներգակիրների շուկայից, շղթայական ռեակցիայով տարածվելու է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Սինգապուրը, լինելով գլոբալ առևտրային հաբ, արդեն արձանագրում է տնտեսական աճի դանդաղում և պատրաստվում է բիզնեսի ու տնային տնտեսությունների վրա գործադրվող լրացուցիչ ճնշումներին։