Միջուկային ապագայի որոնում․ ինչ է շահում և ինչ ռիսկեր է կրում Հայաստանը
Լուրեր |
Նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցը դիտարկվում է Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման համատեքստում։
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է աշխատանքները նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցով՝ համագործակցելով միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող մի շարք երկրների հետ։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի փոխանցմամբ՝ ներկայում քննարկումներ են ընթանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումները կընդունվեն այն բանից հետո, երբ հնարավոր բոլոր տեխնիկական, ֆինանսական և անվտանգային հարցերի վերաբերյալ ստացվեն վստահելի պատասխաններ։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրվել են երեք մտադրությունների հուշագրեր, որոնցից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտին։ Այդ փաստաթուղթը ներառում է նաև միջուկային էներգետիկայի ուղղությունը։
Նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցը դիտարկվում է Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման համատեքստում՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության և հզորությունների պահպանման անհրաժեշտությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․