Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2025թ․ սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 2,602 անհատ ձեռնարկատեր։ Գրանցվել են նաև 911 ՍՊԸ, 37 ՀԿ, 5 ՓԲԸ և 10 հիմնադրամ։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
Հայաստանից ԱՄԷ արտահանման արտոնյալ ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%-ը։ Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագրին, որը ԱՄԷ շուկա արտահանման համար նախատեսում է 86% անվանացանկով արտոնյալ ռեժիմ։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 2 մլն դոլար դրամաշնորհ՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման և հաշվապահական նոր համակարգի ներդրման համար։
2027թ․ կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, շրջիկ առևտրում և տոնավաճառներում։ Կ կարգվի նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի վաճառքը՝ բացառությամբ կրպակային փաթեթավորման տարաների։
Միջազգային
Չինաստանի արդյունաբերական արտադրությունը և սպառումը հասել են վերջին 14 ամիսների նվազագույնին։ Արտադրությունն աճել է 4.9%-ով՝ զգալիորեն զիջելով կանխատեսումներին, իսկ մանրածախ վաճառքը աճել է 2.9%-ով՝ ամենացածր աճը 2024-ի օգոստոսից ի վեր։ Տնտեսագետները զգուշացնում են, որ առանց կառուցվածքային բարեփոխումների Չինաստանը չի կարող փոխհատուցել արտահանման անկումը։
ԱՄՆ-ում ամենաերկար Shutdown-ը փաստացի ավարտվել է, սակայն դաշնային համակարգի աշխատանքը լիարժեք չի վերականգնվել։ 43 օր տևած դադարեցման ընթացքում շուրջ 1.25 մլն աշխատող չեն ստացել աշխատավարձ՝ ընդհանուրում կորցնելով մոտ 16 միլիարդ դոլար։
Ռուսաստանում նոր մարդատար մեքենաների միջին գինը հասել է պատմական առավելագույնին՝ 3.43 մլն ռուբլի։ Գների աճը պայմանավորված է պահանջարկի բարձրացումով և սպասվող հարկային փոփոխություններով։
ԵՄ-ում 10,000 եվրոյից բարձր կանխիկ վճարները կդառնան անօրինական՝ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում։ Սահմանափակումը վերաբերում է իրավաբանական անձանց վճարներին, մինչդեռ մասնավոր անձանց միջև գործարքները բացառություն են։
Microsoft-ը նախատեսում է 10 մլրդ դոլարի ներդրում Պորտուգալիայում՝ տվյալների կենտրոնների նոր կամպուսի կառուցման համար Սինեշ քաղաքում։ Սա ընկերության տարվա խոշորագույն նախագծերից է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․