Լավրովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին
Լուրեր |
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը։
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ վերջին տարիներին շփումները բարձրագույն քաղաքական և խորհրդարանական մակարդակներում զարգացել են կայուն և բավականին ինտենսիվ ձևաչափով։ Նրա խոսքով՝ Մոսկվան կարևորում է այդ գործընթացը՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը։
Լավրովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը, իսկ Հարավային Կովկասում առկա իրավիճակը շարունակում է մնալ բարդ։
Նա անդրադարձել է նաև երկկողմ և եռակողմ համագործակցության մեխանիզմներին՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետները պարբերաբար շփվում են այն որոշումների իրականացման շրջանակում, որոնք ընդունվել են պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․