Հունվարի 26-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
• Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքում իրականացված ձնամաքրման աշխատանքներին՝ շնորհակալություն հայտնելով ինտենսիվ աշխատած անձնակազմին
• Նա հիշեցրել է, որ մասնավոր ընկերությունները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների դիմացի տարածքները
ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ԿԱՐԳ
• Հունվարի 1-ից պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում գործում է 20 տոկոս հետվճարի համակարգ
• Ապրիլի 1-ից կենսաթոշակները և բոլոր պետական նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
ԳՈՐԻՍՈՒՄ ՄԱՀԱՑՈՒ ԴԵՊՔ
• Գորիսի Թոզկապ հատվածում կենցաղային վիճաբանության ժամանակ պայթել է ձեռքի նռնակ
• Երկու անձ մահացել է, մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
• Նախաձեռնվել է քրեական վարույթ
ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ԼԱՍՏԱՆԱՎԻ ԱՂԵՏ
• Լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
• Նավի վրա եղել է 332 ուղևոր և 27 անձնակազմի անդամ
ԱՄՆ-ՈՒՄ ՁՆԱԲՔ ԵՎ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ
• Ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10 հազար չվերթ
• Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
• Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին երկու տարում շուրջ 95 կյանք է խնայվել ՃՏՊ-ների նվազման արդյունքում
• Կարևոր գործոն է համարվել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարողների իրավունքից զրկումը
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ ԱՄՆ-ՈՒՄ
• ԱՄՆ Յուտա նահանգի Սենատի նիստին մասնակցել է ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը
• Ընդգծվել է Վաշինգտոնյան հռչակագրի և Հայաստանի խաղաղության գործընթացի կարևորությունը
ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
• Քննարկվում է Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու հարցը
• Նախատեսվում են բանակցություններ բաժնետերերի հետ
ՄՆԵԱՊՈԼԻՍՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերը 37-ամյա քաղաքացու սպանությունից հետո
• Նահանգային իշխանությունները պահանջում են մեղմել ներգաղթային քաղաքականությունը
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՎԻԱՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ
• Իսրայելական կործանիչները Լիբանանի հարավում իրականացրել են առնվազն 23 ավիահարված
ԵՐԵՎԱՆԻ ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
• Քաղաքապետարանի տվյալներով՝ երկու գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04 -
«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
2026/03/05/ 12:01 -
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել
2026/03/05/ 11:55 -
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք
2026/03/05/ 11:45 -
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն հետախուզության ոլորտում
2026/03/05/ 11:38 -
Վերականգնվել է քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով
2026/03/05/ 11:34 -
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»