Կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը պայմանավորված է ՀԱՊԿ-ին անդամակցությամբ, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությամբ։
Նշվում է, որ պաշտպանական գերատեսչությունների միջև առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ։
Համագործակցության ուղղությունները
Համաձայնագրով նախատեսվում է՝
-
ստեղծել ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության իրավական հիմք,
-
իրականացնել տեղեկատվության փոխանակում ազգային անվտանգության ապահովման հարցերում,
-
զարգացնել տեխնոլոգիաների փոխանակում համապատասխան սուբյեկտների միջև,
-
փոխանակել տեղեկատվություն ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ։
Համաձայնագիրը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

